14:00 21.12.2021
Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ ցուցանիշներ առկա են Երևանում:
«Վերջին տվյալներով՝ ստացիոնար բուժում է ստանում 661 բուժառու, որից շուրջ 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Երևանի մանկական բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 17 երեխա: Առավել խոցելի են 0-4 տարեկանները, նրանց մոտ հիվանդությունը ծանր է ընթանում»,- ասաց Եվգենյա Խաչատրյանը: Մշտադիտարկում իրականացվում է նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում: Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ բացակայությունների թիվն աճել է:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում: Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա: Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ կանխարգելիչ կարևոր գործոններից է նաև դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում:
Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...