18:00 21.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տարին՝ անդրադառնալով մի շարք հարցերի:
199 մեդալ 2021 թվականին
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքերով՝ չնայած մի շարք դժվարություններին, 2021 թվականը մեդալառատ է ստացվել: Անցնող տարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ 199 մեդալ են նվաճել, ինչը բավականին լավ արդյունք է.
«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման, մրցումների մասնակցության խնդիր կար, սակայն մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:
Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է այն, որ մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են, իսկ սերնդափոխությունը շատ հարթ է ընթանում. «Աշխարհի չեմպիոն, օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ ունենք, ինչը շատ ուրախացնող է, քանի որ մեր մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են ու կարելի է փաստել, որ սերնդափոխությունը շատ հարթ ու սահուն է ընթանում: Որոշ հավաքականների պարագայում մենք չենք էլ զգում, թե երիտասարդներն ինչպես են հայտնվում անվանիների կողքին»:
Մարզիկների նպաստների և աշխատավարձերի ավելացում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ 2021 թվականին հսկայական ավելացումներ են արվել կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:
Տարեկան առնվազն երկու խոշոր մրցում Երևանում
«Շատ լուրջ ձեռքբերում եմ համարում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում: Այս կարգի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Ամենալավն այն է, որ դա միակը չէ. ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ կարող ենք տարեկան երկու շատ բարձր կարգի մրցում անցկացնել Հայաստանում և մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը պատմել է Տաշքենդ կատարած իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների մասին. «Հանդիպել եմ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել է Հայաստանում որևէ մեծ մրցաշար անցկացնել: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»:
Խնդիրների մասին
Խոսելով լուծում պահանջող խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է մարզիչների աշխատավարձերի, ինչպես նաև մարզակառույցների վիճակի բարելավման հարցերը. «Խնդիրներ ևս կան. այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծված են: Ունենք մարզիչների աշխատավարձերի, սոցփաթեթների մասնակի տրամադրման խնդիրներ: Շատ կարևոր եմ համարում մարզակառույցների վիճակի բարելավումը: Այսօր Հայաստանում, ցավոք, չունենք մրցակցային բարձր մակարդակի մարզակառույց: Հիմա Մարզահամերգային համալիրն ենք բերում պատշաճ տեսքի, որպեսզի 2022 թվականի մայիսի 21-31-ը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այնտեղ անցկացնենք»:
Կարեն Գիլոյանը նաև հայտնել է՝ ինչ փուլում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզահամալիրների կառուցման աշխատանքները։
«Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի աշխատանքների 15-20 տոկոսն արդեն արված է, այն հսկայական կառույց է լինելու, ծախսվելու է 4 մլրդ 800 մլն դրամ: Հնարավոր է՝ պատրաստ լինի 2024-ին: Հայաստանի սպորտային մայրաքաղաք Գյումրին պատրաստ կլինի մրցումներ ընդունել: Սկսվել են նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի աշխատանքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը նաև հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում նախատեսվում է կառուցել մեկական հավաքովի խաղային համալիր: Երկու-երեք ամսում դրանք հնարավոր կլինի ավարտուն տեսքի բերել:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...