10:03 22.12.2021
Կորոնավիրուսի դեմ պատրաստվելուց վեց ամիս անց, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում հակամարմինների որոշակի նվազում է դիտվում: Այդ իսկ պատճառով առաջակվում է պատվաստվել խթանիչ դեղաչափով: Հայաստանում արդեն 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ այդ թվերը փոփոխական են, յուրաքանչյուր օր խթանիչ դեղաչափով պատվաստվողների թիվն ավելանում է:
«Մենք ուսումնասիրել ենք ինչպես միջազգային առողջապահական կառույցների կողմից առկա առաջարկությունները, առաջատար երկրների փորձը, այնպես էլ մեր երկրում առկա պատվաստանյութերի ուղեցույցների առկա պահանջները: Այդ ամենի հիման վրա մշակվել է խթանիչ դեղաչափերի կիրառման քաղաքականությունը: Խթանիչ դեղաչափերն օգնում են, որ մարդն առավել պաշտպանված լինի կորոնավիրուսից»,-ասաց մասնագետը:
Այս պահի դրությամբ խթանիչ դեղաչափով պատվաստումները նախատեսված են 18 և բարձր տարիքի անձանց համար: Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերի անձանց: Ռիսկի խմբերն են՝ 65 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները: Պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության:
«Խթանիչ դեղաչափը ենթադրում է մեկանգամյա ներարկում, երկրորդ դեղաչափից վեց ամիս հետո: Կա պատվաստման հաստատված սխեմա: Օրինակ, եթե անձը պատվաստվել է «Սպունտիկ V»-ով, ապա որպես խթանիչ դեղաչափ առաջարկվում է կամ կրկին «Սպունտիկ V», կամ «Սպուտնիկ լայթ», կամ ՌՆԹ պատվաստանյութ, որը մեր երկրում եղածներից «Մոդերնա»-ն է: Ամեն դեպքում, եթե նախատեսված սխեմայից դուրս անձը ցանկանում է այլ պատվաստանյութ, ապա որևէ սահմանափակում չկա: Անձը կարող է դիմել իր գրավոր համաձայնությամբ ստանալ պատվաստանյութը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:
Արդյո՞ք խթանիչ դեղաչափը ստանալուց որոշ ժամանակ անց առաջարկվում է կրկին պատվաստվել: Հարցին ի պատասխան, մասնագետը նշեց, որ այս պահին որևէ քաղաքականություն չկա մշակված։
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...