18:29 21.07.2018
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԵՊԲՀ-ում հանդիպել է բժշկական համալսարանի ուսանողների հետ։ Այս մասին տեղեկացել ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից:
ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ընդգծել է, որ հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սովորողներին ներկայացրել է Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրում կատարված փոփոխությունները, խոսել է Առողջապահության նախարարության կողմից ծրագրի մասնակիցների առջև դրված պահանջների և ակնկալվող արդյունքների մասին։ Ծրագրի իրականացման հիմքում՝ մարզերը բժշկական անձնակազմով համալրելու հարցն է։
Եթե վերջին երեք տարում ծրագրին հատկացվել էր 35 տեղ, ապա այս տարի առաջին անգամ նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 տեղ` (օրդինատուրայի ընդունելության մեկնարկել է պետական ավարտական քննություններից հետո): Նպատակային կլինիկական օրդինատորները մինչ ուսումնառության սկիզբն Առողջապահության նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով ստանձնում են պարտավորություն` ավարտելուց հետո աշխատելու այն մարզում, ուր կուղեգրվեն:
Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրին հատկացվող տեղերը տարեցտարի կավելանան։ Հաշվի առնելով, որ կատարած վերլուծությունների համաձայն՝ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, Արսեն Թորոսյանը ընդծեց, որ շատ կարևոր է, որպեսզի մարզային իշխանությունները առողջապահությանը վերաբերեն որպես առաջնահերթություն, մշակեն մեխանիզմներ և աջակցեն առողջապահական գերատեսչության վարած քաղաքականությանը։
Պատասխանելով ուսանողներից մեկի՝ տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ վերջին օրերին հասարակական մեծ հնչեղություն ստացած հարցին՝ նա նշել է, որ այդ հարցում համակարգային, ոչ թե անձնավորված լուծում է անհրաժեշտ։ Խոսելով բժշկի մասնագիտության մասին, Արսեն Թորոսյանը նկատեց, որ նախքան բժշկական համալսարան ընդունվելը յուրաքանչյուր դիմորդ պետք է լավ պատկերացնի, որ կյանք փրկող մասնագետ է դառնալու, առհասարակ բժշկի ուղին բավականին բարդ է։
Առողջապահության նախարարը պատասխանեց սովորողների շուրջ մեկ տասնյակ հարցի: ԵՊԲՀ Արմեն Մուրադյանն ամփոփելով հանդիպումը՝ նշեց, որ հետբուհական կրթությունը պետք է առաջի հերթին համապատասխանի երկրի կարիքներին։ Ռեկտորի խոսքով՝ բժշկական կրթությունը ենթադրում է դժվարություններ և ծայրահեղ պատասխանատվություն: Նրա գնահատմամբ՝ որակական ցուցանիշներով ԵՊԲՀ-ն մրցունակ է, ինչի մասին վկայում են բուհի բազմաթիվ շրջանավարտները, որոնք այսօր մասնագիտական գործունեությունը հաջողությամբ շարունակում են աշխարհի առաջատար բժշկական կազմակերպություններում, իսկ մատչելիության տեսակետից այստեղ կրթությունը այլ երկրների համեմատ շատ մատչելի է, և հենց այդ է պատճառը, որ 30 երկրից օտարերկրացի ուսանողներ այսօր բժշկական կրթություն են ստանում հենց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...