18:20 22.12.2021
Որո՞նք են Հայաստանի համայնքներում քաղաքացիների պասիվության խոչընդոտները մասնակցային կառավարման գործընթացում, ինչպե՞ս բարելավել ՏԻՄ-քաղաքացի հաղորդակցությունն ի նպաստ համայնքի զարգացման, ի՞նչ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացին շահագրգռված լինի մասնակցելու համայնքային գործընթացներին: Այս հարցերը քննարկվեցին դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած առցանց ժողովի ընթացքում Հայաստանի յոթ բազմաբնակավայր համայնքներում իրականացված ֆոկուս խմբային հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Համայնքի ուժը» նախագիծը, որի նպատակն է խթանել տեղական մակարդակում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, նպաստել ՏԻՄ-քաղաքացի երկխոսության ակտիվացմանը, բարձրացնել համայնքային զարգացման ծրագրերում հանրային մասնակցության մակարդակը մեկնարկել է ս.թ. հուլիսին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից:
Որակական այս հետազոտությունն իրականացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի յոթ բազմաբնակավայր համայնքներում, որոնք են՝ Ալավերդի, Ախթալա, Ապարան, Շողակաթ, Արենի, Չարենցավան և Մեղրաձոր (այժմ Ծաղկաձոր միավորված համայնքի կազմում)՝ ի լրումն 2020թ. ՄԱԶԾ կողմից իրականացված «Բազմաբնակավայր համայնքներում բնակիչների բավարարվածության ելակետային հետազոտության` տեղական մակարդակում որոշումների ընդունմանը, բյուջեի պլանավորմանը և համայնքային զարգացման գործընթացներում նրանց ներգրավվածության աստիճանի գնահատման համար»:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Գուլզատյան, ԳՄՀԸ խորհրդատու Լիկա Մկրտչյանը, «ՀԿ Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին հետազոտության մասնակից համայնքների ղեկավարներն ու աշխատակազմի անդամները, ՄԱԶԾ, «ՀԿ Կենտրոն» ՀԿ և ՏԿԵՆ ներկայացուցիչները: Հետազոտության արդյունքները ներկայացրեց հետազոտող Տաթևիկ Մարգարյանը:
Հետազոտության արդյունքում փորձագիտական թիմը հանգել է հետևյալ եզրակացություններին՝
• համայնքներում առկա է մասնակցության մեխանիզմների և հնարավորությունների մասին տեղեկատվության պակաս, մասնավորապես, բնակիչներից շատերն իրազեկված չեն մասնակցայնության հնարավորություններին,
• առօրյա զբաղվածության, սոցիալական խնդիրների գերակայության համատեքստում համայնքային խնդիրներ կարևորման պակաս, անձնական շահերի տարանջատում համայնքային շահերից,
• լսելի լինելու, առաջարկների ընդունման հավանականության նկատմամբ անվստահություն
• որոշում կայացնողների հետ հաղորդակցվելու, խնդիրները և առաջարկվող լուծումները ձևակերպելու և ներկայացնելու, բանակցելու հմտությունների պակաս,
• բնակիչների և ավագանու անդամների միջև ոչ բավարար հաղորդակցություն, ավագանու անդամների պասիվություն,
• և այլն։
Ծրագրի հաջորդ փուլում իրականացվելու են հետևյալ գործողությունները, որոնք բխում են հետազոտության արդյունքներից՝ բնակիչների իրազեկման միջոցառումներ, ՏԻՄ ներկայացուցիչների և բնակիչների մասնակցությամբ համատեղ թեմատիկ հանդիպումներ, ՏԻՄ ներկայացուցիչների համար ուղեցույցների և գործնական աջակցության տրամադրում՝ մասնակցային հնարավորությունների մասին հանրության իրազեկման և մասնակցության խթանման ուղղությամբ գործողություններ պլանավորելու և իրականացնելու նպատակով։
Բացի դրանից՝ մասնակցային գործիքների օգտագործմամբ համայնքային խնդիրների լուծման նպատակով տրամադրվելու է գործնական աջակցություն, մասնավորապես բնակիչների կողմից առաջարկված փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորում և խորհրդատվական աջակցություն։
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...