17:19 23.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ միավորված համայնքներում տնտեսական զարգացման տրամաբանությամբ՝ համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի Գնահատող հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ՏԿԵ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ինստիտուցիոնալ աջակցության վարչության պետ Արամ Գրիգորյանը։
Օրակարգում Հիմնադրամի երկրորդ փուլում համայնքներից ստացված ծրագրային հայտերի քննարկումն էր։ Ընդհանուր թվով ստացվել է 19 հայտ 15 միավորված համայնքից՝ Ծաղկահովիտ, Ճամբարակ, Շողակաթ, Ակունք, Բյուրեղավան, Մեծավան, Սարչապետ, Տաշիր, Գորայք, Կապան, Տաթև, Տեղ, Դիլիջան, Արենի և Եղեգիս։ Ոլորտները ևս բազմազան են՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մասնագիտական ուսուցում։ Հայտերը նախ գնահատվել են համայնքների տնտեսական զարգացման աշխատանքային խմբի (ՀՏԶ ԱԽ) կողմից՝ նախապես տրամադրված գնահատման սանդղակի չափանիշներին համապատասխան։ Արդյունքում, ընտրվել է 8 հայտ և ներկայացվել Գնահատող հանձնաժողովի քննությանը։
Դրանք են.
?Սարչապետ համայնքի ավտոպարկի համալրում 4 միավոր կցորդով
?Տաշիր համայնքում տուրիստական տեղեկատվական կենտրոնի և համայնքային հյուրընկալության կառույցի հիմնում
?Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկի համալրում անվավոր տրակտորով և կից գործիքներով
?Կապան համայնքի 17 գյուղական բնակավայրերում աղբահանություն կազմակերպելու նպատակով աղբամանների ձեռքբերում և տեղադրում
?Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում EcoHaleh կրթական կենտրոնի հիմնում
?Տեղ համայնքում համայնքային կենտրոնի հիմնում
?Դիլիջան համայնքում գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների հիմնում
?Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի ոռոգման համակարգերի ներքին ցանցի կառուցում
Գոհունակություն հայտնելով Հիմնադրամի գործադրման առաջին փուլում ընտրված և ներկայում իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՏԶ ԱԽ կողմից երկրորդ փուլում դիտարկված և ընտրված ծրագրային հայտերի վերաբերյալ, Գնահատող հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին 8 ծրագրային հայտերին։ Հանձնաժողովը առանձնակի կարևորեց ծրագրերի դրանց իրականացման ընթացքում և ավարտից հետո ՏԿԵՆ, ԳՄՀԸ և ՀՏԶ ԱԽ ակտիվ շփումը համայնքապետարանի հետ և ծրագրերից ստացվելիք արդյունքների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ համայնքների կայուն տնտեսական և սոցիալական զարգացման։
Հիմնադրամը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության համատեղ ֆինանսավորմամբ։ Հիմնադրամի գործադրումն ապահովվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...