19:46 27.12.2021
Ովքեր են Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի ազդեցիկ կանայք, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքի զարգացման գործում և պատմության մեջ։ Պատմական տեղեկությունները նկարչական ձևավորումների հետ է համադրել ու պատկերապատում է ստացել գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը։
Քաղաքի պատմությունը ներկայացվում է կանանց միջոցով, միևնույն ժամանակ ընդգծվում է տեղայնացված ֆեմինիզմը՝ հայրենասիրական, մայրապաշտության և Գյումրվա ավանդույթների մոտեցումներով։
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի այս ցուցադրությունը պատկերասրահի մյուս ցուցանմուշներից տարբերվում է։ Դրանք կտավներ չեն։ Արվեստի այս տեսակը, որտեղ առանձին կերպարներ կան, որոնք զրուցում են միմյանց հետ, կոչվում է պատկերապատում կամ կոմիքս։ Ծաղրաշարը կամ կոմիքսը պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։ Գոհարի կոմիքսների հերոսները գյումրեցի կանայք են։
Կոմիքսը հնարավորություն է տալիս պատկերներով շատ ավելի մատչելի ներկայացնել ասելիքը։ Պատկերապատման էջերից մեկում Թումանյանն է, Չարենցը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդրապոլում առաջին թատրոնի շենքը․․․ Այս կառույցը բանաստեղծներին ու կոմպոզիտորին կապում է կինը՝ բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանը, որն ապրել ու ստեղծագործել է Ալեքպոլում։
«Այստեղ խոսում ենք Արմենուհի Տիգրանյանի մասին, որը եղել է Չարենցի սիրուհին։ Ինքն էլ է սիրել Չարենցին։ Նրան սիրահարված են եղել շատ մտավորականներ, այդ թվում՝ Թումանյանը։ Պատկերապատման մեջ տեսնում ենք նաև Արմեն Տիգրանյանին, որը Արմենուհի Տիգրանյանի քույրն է։ Այստեղից էլ գալիս է այս կերպարների կապը «Անուշ» օպերայի հետ»,- Shantnews-ին ասել է արվեստագետ Գոհար Սմոյանը։
Թումանյանը իր «Անուշ»-ով ու «Մարո»-ով պատկերապատման մեջ ներկայացվում է որպես ֆեմինիստ բանաստեղծ, որը կնոջը մեծարում է՝ քննադատելով ավանդույթները։ Միևնույն ժամանակ արվեստագետն ընդգծում է, որ ադաթը բռնություն չէ։ Թեև երբեմն նաև ընտանեկան ավանդույթներն ու հասարակության ընկալումներն են խանգարել Ալեքսանդրապոլ-Գյումրիում կանանց ավելի մեծ բարձունքների հասնել։
Արվեստագետների ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքականության և հասարակական գործունեության մեջ կանանց ավելի մեծ դեր է վերապահվել խորհրդային տարիների Լենինականում։ Պատերազմից հետո մարդկային ռեսուրսը՝ աշխատուժը պակասել էր, ու կինն ավելի պահանջված է եղել։ Այդ տարիներին է, որ քանդակագործները մեծարել են կնոջը՝ հայրենասիրական ու պրոպագանդայի քանդակները կանացի կերպարանքով էին։
«Պատկերապատման մեջ որքան էլ որ հումոր կա, բայց ծանոթացնում է այնպիսի կանանց հետ, որոնք կարևոր դերակատարում են ունեցել։ Օրինակ՝ խոսում ենք Օլգինյան գիմնազիայի մասին, Սահականուշյան դպրոցի մասին, որոնք Ալեքպոլում եղել են այն կենտրոնները, որտեղ երեխաները այդ դժվարին ժամանակներում կրթություն են ստացել»,- նշել է Գոհար Սմոյանը։
Պատկերապատումն ավարտվում է 1988-ի թվագրությամբ։ Վերջին կերպարները գրքում Դոնարա Հարությունյանը, Ֆլորա Մարտիրոսյանն ու Տանյա Հովհաննիսյանն են։ Սա նշանակում է, որ պատկերապատումը շարունակություն է ունենալու՝ Գյումրիի նոր պատմության կանայք են դրանում ընդգրկվելու։ Կին արվեստագետը մտադիր է ավելի ընդլայնել իր ուսումնասիրության շրջանակները և հետազոտել, արվեստի միջոցով ներկայացնել Հայաստանի ազդեցիկ կանանց։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...