16:54 27.12.2021
Ամփոփվել է առողջապահության նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպած «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների աշակերտները:
Լավագույն հինգ տեսանյութերը, որոնք ստացել էին ամենաշատ առցանց ձայները, արժանացել են մրցանակների, իսկ մյուս հոլովակների հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով:
Միջոցառմանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով մասնակիցներին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ շատ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը COVID-19-ի վերաբերյալ իրազեկման աշխատանքներում և հավելել. «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, որ դրա հաղթահարման լավագույն և ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, որի մասին պետք է ակտիվ իրազեկել նաև թիրախային այլ խմբերում, նախաձեռնեցինք այս մրցույթը` երիտասարդների մոտեցումները հանրությանը տեղ հասցնելու նկատառումով: Նրանց նորարարական և ստեղծարար պոտենցիալի ներգրավումը մեծապես կնպաստի առողջ հասարակություն, առողջ միջավայր ունենալուն»:
«Շնորհակալ եմ առողջապահության նախարարությանն այս նախաձեռնության համար, քանի որ շատ կարևոր է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հատկապես կրթական հաստատություններում, քանի որ տարեկիցների խոսքը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեծերինը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Անահիտ Ավանեսյանը մրցանակները հանձնել է հաղթողներին, իսկ վերջիններս կիսվել են տեսանյութերի ստեղծման պատմություններով:
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...