18:38 28.12.2021
Անցնող տարում Շիրակի մարզում շուրջ 22 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել։ Այս հաշվարկն ընդգրկում է միջպետական, հանրապետական, միջմարզային ու տեղական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգումը, «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի կառուցումը և Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի շարունակությունը։
Կան նաև փոխանցիկ ճանապարհահատվածներ, որոնց վերանորոգման նախագծերը կազմվել են, որոշակի հողային աշխատանքներ կատարվել են, բայց բուն շինարարությունը կկատարվի 2022-ին։
Վարդաքար-Այգաբաց-Արևիկ ճանապարհը 3 գյուղերը կապում է մարզկենտրոն Գյումրիի հետ։ Խորհրդային տարիներին է կառուցվել՝ որպես այլընտրանք Երևան-Գյումրի մայրուղուն։ Այստեղով ճանապարհը դեպի Գյումրի ավելի կարճ է։ Բայց կարճ ուղին անցնելն ավելի երկար է տևում ճանապարհի քայքայված լինելու պատճառով։ Վարդաքարից Այգաբաց 5,7 կմ է։
Այս ճանապարհը 80-ականներին է նորոգվել, հետո ընդամենը մեկ անգամ փոսալցում են կատարել՝ այն էլ խիճով, որն առաջին իսկ անձրևը լվացրել-տարել է։ Հետո հաջորդել են ճանապարհը հիմնանորոգման ծրագրերում ընդգրկելու անարդյունք դիմումները մինչև 2020 թվականը, երբ Վարդաքար-Այգաբաց ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորում է հատկացվել։
Նախագիծն անցած տարի է կազմվել, մրցույթն այս տարվա աշնանն է կայացել։ Շինարարը հասցրել է հին ասֆալտաշերտը քանդել ու հեռացնել, նաև հարթեցումներ կատարել։ Բուն ճանապարհաշինական աշխատանքները հաջորդ տարում են նախատեսված։
Վարդաքար-Այգաբաց հատվածը մեկն է այն 3 ճանապարհներից, որոնց նորոգումն այս տարի է սկսվել ու փոխանցվել հաջորդին։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն է նշում՝ պայմանագրային պարտավորություններով այդ ճանապարհահատվածների նորոգումը փուլային է լինելու։
Ընդհանուր հաշվով՝ այս տարի մարզում 67 կմ ճանապարհ է նորոգվել։ Այս հաշվարկում է Գյումրի-Արմավիր մայրուղու Ղարիբջանյանի հատվածը, Գյումրի-Բավրայի 4 կմ ճանապարհահատվածը, Պեմզաշեն-Արթիկը։ Առանձին հաշվարկով նաև «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի բաժինն է, որտեղ այս տարի միակողմանի երթևեկելի դարձավ որոշակի հատված։
«Շիրակի մարզի Հյուսիս-հարավ ճանապարհի մեկ երթևեկելի մասի ծրագիրը որոշակի արդեն պատրաստ է, մոտ 75 %-ոց երթևեկության ճանապարհ ունենք։ Հաջորդ տարի ավելի ինտենսիվ կիրականացվեն աշխատանքները, քանի որ այս տարի նոր ասֆալտբետոնի գործարան տեղադրվեց չինական ընկերության կողմից։ Կփորձեն, ինչպես խոստացել են, 2023 թվականին ամբողջությամբ մեր հատվածն ավարտել։ Մեր մարզի հատվածը հասնում է մինչև Արևիկ-Այգաբաց-Ազատանի խաչմերուկ»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
23 փողոցներ Գյումրիում ՎԶԵԲ ծրագրով են հիմնանորոգվել։ Հաջորդ տարվա է փոխանցվել 3 փողոց։ Եվս 8 փողոցների և կենտրոնական հրապարակի նորոգումը սուբվենցիոն ծրագրով է կատարվել։ Հաջորդ տարում Շիրակի մարզի պետական ծրագրում ընդգրկված ճանապարհահատվածների երկարությունն ավելին է լինելու։
«2022-ին` հաջորդ տարում, մեր մարզում նախնական բյուջեով կազմված ծրագրերով կիրականացվի շուրջ 78,5 կմ երկարության միջպետական, հանրապետական և մարզային, տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որոնց նախագծային փաստաթղթերը կազմելու գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Մեկ մրցույթ արդեն կայացել է։ Դա դեպի Երերույքի տաճար տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքն է։ Դեռևս ամփոփվում են մրցույթի արդյունքները»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը։
Շիրակի մարզի հանրապետական ու միջպետական գրեթե բոլոր ճանապարհահատվածներն, ըստ քաղաքաշինության վարչության պետի, արդեն բարեկարգ են։ Հիմնանորոգման ենթակա ուղղությունները շատ են տեղական նշանակության ճանապարհներին։ Մարզում 495 կմ տեղական նշանակության ճանապարհ կա, որոնց 30 տոկոսը ենթակա է հիմնանորոգման։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...