16:26 28.12.2021
Հայոց ցեղասպանության թանգարանի և վարչական շենքի, նաև Հուշահամալիրի Հավերժության տաճարի և մի շարք այլ տարածքների հիմնանորոգման անհրաժեշտության մասին տնօրենության կողմից պարբերաբար հնչեցվող անհանգստություններին արձագանքելով, 2020 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորվել է նշված կառույցների հիմնանորոգման նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։ Հեղինակային իրավունքի գործոնով պայմանավորված, այդ աշխատանքներն իրականացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, մասնակցությամբ Հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի։ Գումարը կազմել է շուրջ 800 մլն դրամ, տեղեկացնում է թանգարան-ինստիտուտի կայքը:
«Հասկանալի պատճառներով այդ չափի գումար դժվար էր միանգամից ձեռք բերել, ուստի փորձ արվեց գումարներ գտնել գոնե թանգարանի բացօթյա սրահի / ներքին բակի ջրամեկուսացման հարցերի լուծման համար։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Հարություն Գևորգյանի ջանքերով՝ հնարավոր եղավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղից ֆինանսական աջակցություն ստանալ։ Նոր նախագծային-նախահաշվային աշխատանքների ավարտից ժամանակ անց շինարարական կազմակերպությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո, սկսեց նշված հատվածի բարեկարգման աշխատանքները։ Հիմնանորոգվելու են մթնոլորտային ջրերի ներթափանցումից շարքից դուրս եկած կոնստրուկցիաները, որոնց պատճառով անձրևաջրերը վնասում էին թանգարանի ներքին բակի տակի հատվածում գտնվող մեծ ցուցասրահը, որի առաստաղի գիպսակարտոնե ծածկը տեղ-տեղ էապես վնասված է և սրահը հունիսի 21-ից ժամանակավորապես փակ է: Նկատենք, որ ջրահեռացման և ջրամեկուսացման հարցը նոր չէ. այն թանգարանի կառուցումից ի վեր պարբերաբար խնդիրներ է առաջացրել Հայոց ցեղասպանության թանգարանի գործունեության համար:
Հայոց ցեղասպանության թանգարանի ներքին բակի հիմնավերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտություն էր առաջացել ապամոնտաժել Հայոց ցեղասպանության թանգարանի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավաքական տապանաքարը: Այն նոյեմբերի 16-ին քանդակագործ-հեղինակի հետ խորհրդակցելուց հետո ժամանակավորապես ապամոնտաժվել է և տեղադրվել է Հուշահամալիրի՝ անմար կրակի մոտ տանող ճանապարհի աջակողմյան կանաչապատ հատվածում:
Հիմնավերանորոգման ավարտից հետո տապանաքարը կվերատեղադրվի և կվերաբացվի ջրահեռացման խնդիրների պատճառով տուժած սրահը»:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...