12:39 13.02.2018
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհուրդը պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարել: Պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով արքեպիսկոպոս Բեքչյանը ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:
«Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:
Արքեպիսկոպոսն իր նամակում պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել:
«Արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»:
Բեքչյանը նշել է, որ զգալիորեն նվազել են համայնքում այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, ովքեր մեծ կամքի տեր են, շատ լավ գիտեն մեր պատմության ու համայնքի արժեքները:
«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»:
Սրբազանը հույս է հայտնել, որ կատարվածը համայնքի համար ուսանելի կլինի:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ստիպված է հեռանալ Ստամբուլից: Նա, իր ձևակերպամբ «էությամբ կոնֆլիկտային մարդ չէ»:
«Մեր կրոնը խոնարհություն և համբերատարություն քարոզելուց զատ սիրո և խաղաղության կրոն է: Իմ ներկայությունը չպետք է որևէ կերպ ավելի շատ վնաս հասցնի առանց այդ էլ մեծ վնասներ կրած հայ համայնքին… Որոշում եմ կայացրել հեռանալ երկրից՝ գալիք շրջանում նոր ծառայության անցնելու նպատակով, աղոթելով երկար ժամանակ հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան եղբորս, նրա թանկագին մոր՝ Մարի Մութաֆյանի և ձեր՝ իմ սիրելի հոգևոր եղբայրների համար»:
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...