20:59 30.12.2021
Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի խորհրդանիշը տոնական զարդարված եղևնին է, որը երկար ճանապարհ է անցել՝ մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սուրբ Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը՝ 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տներ: Դարերի ընթացքում տոնական ծառի զարդարման տարբերակները փոխվել են, բայց դրա խորհուրդն անփոփոխ է՝ եղևնին հարատևության ու նոր կյանքի խորհրդանիշ է։ Նախատոնական ու տոնական օրերին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կգործի կրեատիվ տոնածառերի ցուցադրություն։ Տարբեր արվեստագետներ իրենց ստեղծագործ միտքն արտահայտել են լուսային տոնածառերով։
Պատկերասրահի մշտական ցուցադրության հետ միասին նաև տոնական ցուցադրություն է բացվել, իսկ ցուցանմուշները տոնածառերն են, բայց ոչ սովորական։ Եղևնու ձև ունեցող կոնստրուկցիաները ոչ թե տոնական խաղալիքներով, այլ միայն լույսերով են զարդարված։ Լուսային եղևնիները տոնածառի խորհուրդն անփոփոխ են պահում, բայց ներկայանում են յուրովի։
«Ցուցանմուշներում կան տեխնոլոգիական լուծումներ՝ լուսային էֆեկտներ ենք տեսնում և տոնածառի ավանդական ձևն է։ Ոնց որ ամբողջ աշխարհն է երկրաչափական պատկերներով կազմված, դա շրջանն է, քառակուսին, տարածական գունդն ու խորանարդը, այնպես էլ այստեղ եռանկյունու միջոցով տեսնում ենք աշխարհաստեղծման խորհուրդը։ Տեխնոլոգիան խորհրդանշում է նոր սերունդը, արվեստը՝ հինը։ Ոչ թե տարանջատում ենք, այլ միահամուռ ձևով ենք ներկայացնում։ Սա ժամանակի հրամայականն է՝ ընթանալ համահունչ, ապրել, վերստեղծել և նորովի ամեն ինչին վերաբերել»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի էքսկուրսավար Գոհար Սմոյանը։
Գրեթե բոլոր տոնածառերի պատրաստման ու զարդարման հումքը ապակին ու լույսերն են։ Լույսը արվեստագետների համար գույն է, ապակին՝ այդ գույները կրկնապատկելու ու եռապատկելու հնարավորություն տվող միջոց։ Ապակու վրա լույսի պրոյեկցիայի շնորհիվ տոնականությունը ցուցասրահներում ավելացել է:
Արվեստագիտական մտքի արտահայտություն է նաև ցանկությունների տոնածառը, որը մյուս ցուցանմուշներից տարբերվում է սրանով, որ լույսեր չկան։ Պոլիէթիլենային թաղանթից պատրաստված տոնածառը զարդարված է ու շարունակում է զարդարվել մարդկանց ցանկություններով։ Պատկերասրահի այցելուներն իրենց ամանորյա մաղթանքներն են այստեղ գրում։
«Կարծես թափանցիկ եղևնի է կամ թափանցիկ սկիզբ է, որը ենթադրում է մաքուր, թափանցիկից սկսել և փորձել ապրեցնել։ Այն, ինչ գուցե վերջին շրջանում բարդ է դարձել»,- ասել է Գոհար Սմոյանը։
Պատկերասրահի տոնածառ-ցուցանմուշները դեռ ավելանալու են։ Տարբեր արվեստագետներ ու անհատներ իրենց հետաքրքիր լուծումներով եղևնիները կարող են Ասլամազյան քույրերի պատկերասրահում ցուցադրել մինչև հունվարի 13-ը։ Մինչև 30 տոնածառ է նախատեսվում ցուցասրահներում տեղադրել։ Իսկ այցելուները դրանք տեսնել կկարողանան նոր տարվա հենց առաջին օրերին։ Պատկերասրահը հունվարի 2-ից բաց է Ամանորի օրերը Գյումրիում անցկացնող հյուրերի համար։ Իսկ նրանց թիվն այս տարի, ըստ կանխատեսումների, քիչ չի լինելու։ Հյուրատներում ու թանգարաններում տոնական օրերի համար բավական շատ ամրագրումներ կան։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...