Անցնող տարին Գյումրիի քաղաքապետարանում ամփոփել են տոնական միջոցառումով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Անցնող տարին Գյումրիի քաղաքապետարանում ամփոփել են տոնական միջոցառումով

18:40 30.12.2021

Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են անցնող տարին։ 2021 թվականը Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների համար փոփոխությունների տարի էր՝ նոր ավագանու կազմ է ձևավորվել, նոր քաղաքապետ է ընտրվել։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ներկայացրել է անցնող տարում կատարված աշխատանքները։ Մասնավորապես, առանձնացրել է փողոցաշինությունը, անօթևանության խնդրին ուղղված, բարեգործական  հիմնադրամների հետ համատեղ ծրագրերը, մշակութային հաստատություններում կատարված վերանորոգումները։

«Տարին, անշուշտ, բարդ էր բոլորիս համար՝ հետպատերազմական ժամանակահատված, համավարակի պայմաններ, որոնց պարագայում որոշակիորեն դժվարացել է աշխատանքը բոլոր ոլորտներում։ Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ կարողացել ենք աշխատանքներն իրականացնել բնականոն հունով։ Քաղաքում ամենամեծ և տեսանելի ծրագիրը դեռևս փողոցաշինությունն է։ Տարվա սկզբին 33 փողոցում ունեինք մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներ, որոնցից միայն հինգում աշխատանքներն ավարտել այս տարի չհաջողվեց։ Լիահույս եմ, որ գալիք տարում բոլորս միասին առավել մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ոգևորությամբ կշարունակենք մեր գործը՝ ի շահ մեր սիրելի քաղաքի»,- իր ելույթում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Տարեվերջյան միջոցառման ընթացքում պարգևներ են հանձնվել քաղաքապետարանի և այլ կառույցների այն աշխատակիցներին, որոնք ամբողջ տարվա ընթացքում աչքի են ընկել արդյունավետ աշխատանքով։ Պարգևատրվողների շարքերում էին դպրոցների ուսուցիչներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, երկրապահ-կամավորականներ, զինվորականներ ու փրկարարներ։ Իսկ քաղաքապետարանում բարձր պաշտոն զբաղեցնողներից միայն քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն է պարգևատրվել։

Մյուս պարգևները բաժին են հասել  քաղաքապետարանի շարքային աշխատակիցներին։ Նվերների ու գնահատանքի են արժանացել սանմաքրման բանվորները, քաղաքապետարանի ցրիչը, անցագրային բաժնի աշխատակիցը, ինչպես նաև քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի երկարամյա աշխատակիցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP