17:47 05.01.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով այսօրվա հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ներկայացվել են նախորդող օրերին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։
2021թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին և 2022թ. հունվարի 4-ին ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները, նավով շրջայց են կատարել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 33 հատ սիգ տեսակի ձուկ,
✅ Հունվարի 4-ին լճից դուրս է բերվել 21 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 19 հատ սիգ տեսակի ձուկ,
✅ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափամերձ հատվածներից ձկնորսների կողմից հեռացվել են ձկնորսական լողամիջոցները, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող միջոցառումների արդյունքում ափամերձ հատվածներից դուրս են բերվել շուրջ 220 լողամիջոցներ:
✅ Արագ արձագանքման բաժնի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ եզրագծով,
✅ Ոստիկանության կողմից 2022թ. հունվարի 5-ից տրամադրվել է ճաապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով,
✅ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և տեսչական մարմնի կողմից իրականացվում է շրջիկ հսկողություն դեպի Երևան շրջանցող ճանապարհներին,
✅ Իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 955 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ:
Նախարար Հակոբ Սիմիդյանն իր և Շրջակա միջավայրի նախարարության անունից գոհունակություն է հայտնել գործընկերներին իրականացվող միջոցառումների որակի վերաբերյալ։
Նախարարն ընդգծել է, որ անկախ որոշ ընթացիկ խնդիրների, նկատելի է գործողությունների համաժամանակյա և համադրված իրականացման պրակտիկա, ինչը բնականաբար տալիս է իր արդյունքը։
Նախարարը հորդորել է գործընկերներին հետայսու ևս գործընկերային մթնոլորտում շարունակել վերահսկողական միջոցառումների ծրագրից բխող պարտականությունների լիարժեք իրականացումը։
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...