15:45 13.02.2018
«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատակիցների կրաճատումներ են իրականացվում: Այս տարվա փետրվարից 1190 աշխատակիցներից 1032-ն ազատվել է աշխատանքից: Այս մասին «Վալլեքս» ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:
«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին:
2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։
Այնուամենայնիվ, ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ:
«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։
Ընկերությունը լիահույս է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձևավորած կոլեկտիվը»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...