Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

16:02 13.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևանի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

15:47 18.05.2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։ Գոհունակությամբ նշվել […] ...

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

15:08 18.05.2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար […] ...

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

14:54 18.05.2024

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

14:47 18.05.2024

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։ Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները

14:25 18.05.2024

Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածներ են հրապարակվել, թե իբր «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։ Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։ ՆԳՆ […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

BACK_TO_TOP