19:54 14.01.2022
ՆԱՏՕ-ն արդեն որոշում է կայացրել Վրաստանին ու Ուկրաինային ընդունելու մասին։ Սակայն չեն հստակեցվում այս երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամկետները։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի La Repubblica-ին տված հարցազրույցը։
«Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Աջակցում ենք ռեֆորմներ իրականացնելու, զինված ուժերը արդիականացնելու և մեր ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ 2008 թվականին մենք որոշել ենք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց չենք հստակեցրել, թե դա ստույգ երբ տեղի կունենա»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նշել է, որ այժմ Ուկրաինայի պաշտպանական ներուժն ավելի մեծ է, քան 2014 թվականին էր։
Նա նշել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, թե ոչ, և ընդգծել է, որ ՌԴ-ն իրավունք չունի միջամտել այս հարցին։
Այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Ստոլտենբերգն ասել է․
«Ներկայումս օրակարգային է ռեֆորմների հարցը՝ Ուկրաինային օգնելը։ Կրկնում եմ, որ այժմ հարցը Ռուսաստանի ագրեսիան է։ ՌԴ-ն օկուպացրել է Ուկրաինայի մի հատվածը՝ Ղրիմը, ղեկավարում են Դոնբասը և ուզում են մեզ ստիպել, որ ընդունենք իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր, որը կխախտի ազգային ինքնիշխանությունը»,- ասել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ ամերիկյան The New York Times պարբերականը գրել էր, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ուկրաինային մոտ ապագայում անդամակցել ալյանսին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպական լիդերները պատրաստ չեն այդ քայլին։ Պատճառներից մեկը, ըստ վերլուծաբանների, այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունը վատացնել։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...