12:39 15.01.2022
Գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան ասել է, որ ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ն ապահովում է մաշկի և մազերի առողջությունը։ Այն նաև կանխում է օրգանիզմի ծերացումը:
Բժշկի խոսքով՝ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ։ Այն նաև կոչվում է «գեղեցկության վիտամին», քանի որ մասնակցում է մարմնում սպիտակուցի մոլեկուլների սինթեզին և դանդաղեցնում ծերացումը:
Տյուլպինան անվանել է վիտամին B2-ով հարուստ մթերքները: Դրանց թվում են ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերքներ։ Վիտամին B2-ը հայտնաբերված է կաթում, պանրում, կաթնաշոռում, ձվի մեջ, կենդանիների լյարդում: Բուսական մթերքներից այս տարրով հարուստ են սնկերն ու սոճու ընկույզը։
«Հաշվի առնելով սոճու ընկույզի բարձր կալորիականությունը՝ մենք այն չենք ուտում այն քանակությամբ, որն անհրաժեշտ է վիտամին B2-ի պակասը լրացնելու համար»,- նշել է թերապևտը։
Օրգանիզմում վիտամին B2-ի մակարդակը որոշելու համար Տյուլպինան խորհուրդ է տվել դիմել մասնագետների օգնությանը: Թեստերի արդյունքների հիման վրա բժիշկը յուրաքանչյուր հիվանդի համար ընտրում է ռիբոֆլավինի ամենահարմար չափաբաժինը։
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...