15:38 17.01.2022
«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան հատվածը Արագած լեռան գագաթների վրայով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ թռիչքը փորձնական էր, և իրենք իրականացրել են օդապարիկով համաշխարհային ռեկորդ սահմանելուն ընդառաջ:
«Մենք այժմ պատրաստվում ենք համաշխարհային ռեկորդի փորձին, որը անցած տարի ձախողվեց տեխնիկական խնդիրների պատճառով, բայց այս տարի արդեն պատրաստված ենք ու սպասում ենք համապատասխան եղանակի: Ռեկորդային թռիչքը իրականացնելու ենք Ռուսաստանում, այն առանց վայրեջքի ամենաերկարատև թռիչքն է լինելու՝ մոտավորապես 35 ժամ: Այս վերջին մեկ ամսվա ընթացքում 24-ժամյա մոնիթորինգ ենք իրականացնում եղանակային պայմանների, քամու ուղղության վերաբերյալ և այլն: Մինչ այդ մենք տեսանք, որ հունվարի 14-ին մեզ մոտ եղանակային պայմանները թույլ կտան, և որոշեցինք Գյումրիից-Երևան՝ Արագածի վրայով բացառիկ թռիչք իրականացնել»,- ասաց նա:
Նաիրի Բարսեղյանի խոսքերով՝ թռիչքի մեկնարկը սկսել են Գյումրիի Վարդանանց հրապարակից, հասել են Արագածի գագաթներին՝ մինչև 6100 մ բարձրության վրա, անցնելով այն՝ վայրեջք են կատարել Եղվարդում: Այն նաև շատ լավ հնարավորություն է տվել փորձարկելու հատուկ հանդերձանքը, տեխնիկական միջոցները, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -350 C:
Ռուսաստանում ռեկորդային թռիչքը նախատեսում են կատարել փետրվարին, երբ եղանակային պայմաները թույլ կտան իրականացնել նման երկարատև թռիչք, քանի որ օդապարիկը թռչում է միայն քամու ուղղությամբ և դրա արագության շնորհիվ:
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...