21:16 18.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10.01.2022թ-ի N 28-Ա հրամանով ստեղծվել է ջրային ոլորտի զարգացման միասնական տեսլական ձևավորելու, ջրային ռեֆորմներ և Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը ու միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի նախարարույթունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով կազմին՝ Վահագն Գևորգյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ոռոգման ոլորտի կայուն զարգացման ուղղությունը, որի տնտեսական, սոցիալական բաղադրիչների մեջ նախատեսվում է նաև ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարումը և կայուն զարգացումը: Աշխատանքային խումբը հնգամսյա ժամկետում պետք է մշակի ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգի լրամշակված նախագիծ` 2 այլընտրանքային տարբերակներով և առաջարկված առավել իրատեսական և իրագործելի տարբերակը:
Ներկայացվեց ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման ու կայուն զարգացման հայեցակարգը, ոռոգման ոլորտի խնդիրների լուծման համար սահմանված գերակայությունները, քաղաքականության խնդիրները, ներկայացվեց ոռոգման ոլորտում կազմակերպական կառուցվածքը, 2017-2021 թթ գործող ռազմավարության դրույթները, տեխնիկական լուծումները և այլ հարցեր:
Նշվեց նաև, որ հայեցակարգը պետք է ներառվի
ոռոգման ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների,
նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ոռոգման համակարգերի զարգացման, շահագործման և պահպանման,
ֆինանսական կայունության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները:
Այնուհետև ծավալվեց մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացրեցին ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։
Նիստի ավարտին Վահագն Գևորգյանը կարևորեց նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:
Ամփոփելով հնչած կարծիքները և նկատառումները` Վահագն Գևորգյանն առաջարկեց հանդիպումները շարունակել առավել փոքր աշխատանքային խմբերով, որոնք իրենց հերթին կզբաղվեն ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ և առաջնահերթ խնդիրներով։
Կոմիտեի ղեկավարը կարևորեց նաև աշխատանքային խմբի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ աշխատանքը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։
Որոշվեց նաև հանդիպումները դարձնել պարբերական:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...