10:29 23.01.2022
Մոտ 200 գիտական հրապարակումների վերանայումը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական երեքից հինգ բաժակ, չի վնասում մարսողական համակարգը, այլ հակառակը՝ նվազեցնում է լեղապարկի քարերի, պանկրեատիտի և լյարդի որոշ հիվանդությունների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում։
Ստամոքս-աղիքային տրակտով անցնելիս սուրճն ունենում է երեք հիմնական ազդեցություն ստամոքսի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի արտազատումների վրա, որոնք անհրաժեշտ են սննդի մարսման համար, աղիքային միկրոբիոտայի վրա և պերիստալտիկայի վրա՝ հաստ աղիքի պատերի կծկման գործընթացի համար, որն ապահովում է սննդի անցումը մարսողական տրակտով:
194 հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը խթանում է մարսողությունը և օգնում անցում կատարել հաստ աղիքի միջով, մեծացնում է «լավ բակտերիաների» քանակը աղիքներում, նվազեցնում է լեղապարկի քարերի առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանում է լյարդը չարորակ ուռուցքից:
«Հակառակ որոշ ենթադրությունների, սուրճի օգտագործումը ընդհանուր առմամբ աղիքների կամ մարսողության հետ կապված խնդիրներ չի առաջացնում», – ասում է հետազոտության հեղինակ, դոկտոր Աստրիդ Նեհլիգը, Ֆրանսիայի ազգային ինստիտուտի հետազոտությունների պատվավոր տնօրենը:
«Որոշ դեպքերում սուրճն օգնում է մարսողական համակարգի ընդհանուր խնդիրներին: Նոր ապացույցները նաև ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը ավելացնում է աղիքների դրական բակտերիաների՝ բիֆիդոբակտերիաների մակարդակը»:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սուրճը խթանում է ստամոքսում մարսողական գաստրին հորմոնի և աղաթթվի արտադրությունը։ Այս երկու նյութերն էլ օգնում են ստամոքսում սննդի քայքայմանը:
Վերանայված տվյալները ցույց են տալիս, որ սուրճը խթանում է հաստ աղիքի շարժունակությունը 60 տոկոսով ավելի լավ, քան ջուրը և 23 տոկոսով ավելի լավ, քան առանց կոֆեինի ըմպելիքները: Հեղինակը կարծում է, որ սուրճը վերացնում է նաև քրոնիկ փորկապությունը:
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...