13:46 24.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին մասնակցելիս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը:
«Դուք կարող եք դա կիրառել ձեր կուսակցությունում, ներկայացնել ձեր կաբինետը: Հնարավո՞ր է, որ մտավախություն ունեք, որ այսօրվա պայմաններում կան քաղաքական ուժեր, որոնք, կաբինետը չներկայացնելով, ավելի մեծ առավելություն են ունենում, դիցուք՝ հանրապետականի նկատմամբ, և այս տեխնոլոգիան նպատակ ունի չեզոքացնելու այդ առավելությունը: Իսկ հնարավո՞ր է, որ նախընտրական մրցապայքարում չարդարացնեն նշված նախարարներից 5-10-ը, հանրությունը հիասթափված զգա, որ կառավարությունը փոխում է նշված նախարարներին»,- ասաց նա:
Բագրատյանը հետաքրքրվեց՝ այդ պարագայում կարո՞ղ է հանրության մոտ հարց առաջանալ, որ իրեն խաբել են, ներկայացրել են հայտնի մասնագետների, հետո փոխել կազմը: Պատգամավորը նաև հարց ուղղեց՝ արդյոք կոալիցիոն կառավարություն կազմելիս խնդիր չի՞ առաջանա, որ ավելի բարձր քվե ունեցող քաղաքական ուժը պարտադրի ավելի քիչ քվե ունեցող ուժին՝ եթե ուզում են կոալիցիայի մաս դառնալ, պետք է զբաղեցնեն երկրորդական պաշտոններ, քանի որ ինքն իր կաբինետը ներկայացրել է:
Հարությունյանն արձագանքեց՝ նշելով, որ սա առաջարկ է, որը հնարավորություն է տալիս ձևավորել որակյալ քաղաքական համակարգ: Պատգամավորը հորդորեց առաջարկը չկապել պահի հետ, տեղեկացրեց, որ ինքն այս առաջարկով հանդես է եկել դեռ 2001-ին:
«Ես մշտապես եղել եմ այն կարծիքին, որ նման առաջարկը այդ կուսակցությանը դարձնում է ավելի պատասխանատու: Սա տեխնոլոգիա չէ, համակարգաստեղծ առաջարկ է, որը օգտակար է բոլոր քաղաքական կուսակցությունների համար: Կուսակցությունը կարող է մերժել այն, իհարկե դա չի կարող պատճառ դառնալ, որ այդ ուժը չմասնակցի ընտրություններին, բայց դա նրան կդնի անհավասար պայմանների մեջ, որովհետև ապագա պոտենցիալ գյուղնախարարների դեբատներ կլինեն, այդ կուսակցությունից մարդ չի մասնակցի»,- ասաց նա:
Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն մի քանի անգամ կոալիցիոն կառավարություն է կազմել, ապա հիշեցրեց՝ պորտֆելների բաժանումն ինչ սկզբունքով էր լինում, օրինակ՝ կրթության ոլորտը վստահում են դաշնակցությանը, որովհետև նրա ծրագրում կրթական բարեփոխումներն ավելի լավն են, այսինքն՝ հաշվի էին առնում ոչ թե՝ ով որտեղ ինչ մասնագետ ունի, այլ թե որ կուսակցության, որ ներկայացուցիչը այդ ոլորտում հանրության սպասելիքները կարող է բավարարել:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա հնարավորություն մեկին ներկայացնել նախընտրական մրցապայքարում, մյուսին՝ նշանակել: Նա նշեց՝ եթե մեկին ներկայացրել են որպես գյուղնախարարի, սակայն հետո կառավարության կազմում նրան չեն ներառում, ապա դա անհասկանալի կլինի: Եթե տվյալ նախարարը ձախողել է աշխատանքը, ապա կուսակցությունը հայտարարությամբ հանդես գա, իսկ եթե նման նախարարների թիվը շատ լինի, ըստ Հարությունյանի՝ այդ կուսակցությունը հաջողություններ դժվար թե արձանագրի: ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև ասաց՝ իր ցուցակը կազմելիս ցանկացած ուժ վստահաբար կմտածի նաև փոխարինողների մասին: Նա հիշեցրեց՝ ժամանակին հանրությանը հետաքրքիր էր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակի առաջին եռյակը, հետագայում արդեն՝ ոչ միայն եռյակը, այլ 10-րդը, 40-րդը, թե ով որ տեղում է, ցուցակն ինչ տրամաբանությամբ է կազմված, արդյո՞ք այնտեղ հանրության համար հասկանալի, որոշումներ կայացնելու ունակ անհատներ են:
Բագրատյանը, դիմելով Հարությունյանին, նշեց.
«2001-ից ունեցել ենք 4 ընտրություն, բոլորում էլ ՀՀԿ-ն իշխանության է եղել, ինչո՞ւ այս առաջարկը չի ընդունվել մինչ այս պահը: Համաձայն եմ, որ այն ունի ներկուսակցական մշակույթը բարելավելու խնդիր, այդ մոտիվացիան հաստատ կա, բայց մյուս կողմից՝ եթե կարող են լինել կուսակցություններ, որ այս առաջարկը չընդունեն, այն պարտադիր նորմ չի համարվելու, ի՞նչ իմաստ ունի այն ընդունել ընտրական օրենսգրքում»:
Հարությունյանը խորհուրդ տվեց առաջարկը դարձնել քննարկման թեմա՝ հաշվի չառնելով՝ ովքեր են դեմ, ովքեր են կողմ դրան:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...