17:50 20.01.2022
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:
Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է
Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է Ազգային ժողովում նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նրանում կատարված խմբագրումներին: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում: Նկատելով, որ հանդիպման նպատակը լրամշակված տարբերակի վերաբերյալ հանրային կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտողությունները լսելն է, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առանցքային հարցը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների հնարավորինս արդյունավետ և ամբողջական լուծումն է:
«Փոփոխությունները պահանջելու են երկար ժամանակ, քանի որ դրանց իրագործման արդյունավետությունը կախված է նաև զուգահեռաբար մշակվող ենթաօրենսդրական ակտերով ներդրվող մեխանիզմներից: Համոզված ենք, որ եթե լինի ընդհանուր ընկալում առ այն, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա գործիքակազմերի և մեխանիզմների մշակումը կդառնա զուտ աշխատանքային գործընթաց, որը կարող է անընդհատ կատարելագործվել»,- նշել է փոխնախարարը:
Հանրակրթության բովանդակային փոփոխություն
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծում հանրակրթության բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ Տավուշի մարզում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշչի տրամաբանությունից: Օրենքի նոր նախագծում վերանայվել են չափորոշչի սահմանումը, դրա բաղադրիչն ու կառուցվածքի նկարագրերը: Անդրադարձ է արված նաև գնահատման համակարգի փոփոխությանը` նախատեսելով գնահատման կարգին առնչվող նոր լիազորող նորմեր:
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը ` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:
«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:
Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների
Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայումս գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:
Հստակեցվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները
Հանրակրթության կառավարմանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ դրույթները, ինչպես քննարկման ընթացքում նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցումից հետո էականորեն խմբագրվել են: Առաջին հերթին հստակեցվել և մանրամասն թվարկվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները: Ամրագրվել է նաև, որ դպրոցների խորհուրդները խոշորացվելու են: Նախատեսվում է, որ կենտրոնացված վարչատնտեսական համակարգումը կիրականացվի այն հաստատությունների համար, որտեղ կգործեն խոշորացված խորհուրդներ:
Խորհուրդների խոշորացման գործընթացի հիմքում դրվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ըստ որի՝ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի համար նախատեսվում է խորհուրդների խոշորացում:
Քննարկման մասնակիցներից «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներ Վահրամ Սողոմոնյանն ու Սերոբ Խաչատրյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, ինչպես նաև մյուս ներկաներն իրենց նկատառումներն ու մտահոգություններն են ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Առաջարկվել է կառավարման խորհուրդների անդամների համար սահմանել ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ: Առաջարկներ են արվել նաև դպրոցների վարչատնտեսական համակարգման, տնօրենի աշխատանքի արդյունավետության գնահատման և այլ հարցերի վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լսումները, որոնց հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել:
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
17:10 21.06.2025
ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունըՎրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...