Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն

18:17 20.01.2022

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության մարմինների կողմից իրականացված նմանատիպ առաջին ուսումնասիրության արդյունքում ի հայտ բերված բազմաթիվ խնդիրներ ոլորտային պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ լուծվել են, իսկ ընդերքօգտագործող սուբյետներն սկսել են ավելի բարեխիղճ վարքագիծ դրսևորել պետության և համայնքների առջև իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 26 սուբյեկտներ ունեն ընդհանուր 39.751.045 ՀՀ դրամի պարտավորություններ, որից 2.400.000 ՀՀ դրամը վերականգնվել է ուսումնասիրության ընթացքում:

Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 8 ընդերքօգտագործողների պարտավորությունների չափը կազմում է 23.000.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի գծով 4 սուբյեկտներ ունեն ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամի պարտավորություններ:

ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից ապառքներ ունեցող տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ, նրանց նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ և միջոցներ են ձեռնարկվել դատական կարգով ապառքները բռնագանձելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

BACK_TO_TOP