Քարածխի գները համաշխարհային շուկայում աճում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

Քարածխի գները համաշխարհային շուկայում աճում են

20:32 21.01.2022

Քարածխի գներն աճում են, քանի որ Ասիայում վերավաճառողները մեծ քանակություններ են ձեռք բերում՝ վախենալով Ինդոնեզիայից ներկրումների ուշացման հետևանքներից, քանի որ էներգառեսուրսների համաշխարհային դեֆիցիտը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Արդեն իսկ քարածխի մեծ չափաբաժին, որը ներկրվել է Ավստրալիայից, անցել է մեկ այլ վերավաճառողի մեկ խորանարդ մետրի համար  300 դոլարով։

Վերավաճառողները նշել են, որ դա ամենաթանկ բեռներից մեկն է, որը երբևէ տեղափոխվել է և կարող է քարածխի գնային ինդեքսը բարձրացնել անցած տարվա հոկտեմբերի նկատմամբ։

 

 

 

Ծովային քարածխի շուկան գտնվում է անկանոն իրավիճակում այն բանից հետո, երբ Ինդոնեզիան՝ աշխարհում ամենամեծ արտահանողը, հայտարարեց, որ հունվարին արտահանումը դադարեցնում է, որպեսզի լրացնի պաշարը էլեկտրաակայաններում։

Ճապոնական կոմունալ ընկերությունները շուկայում քարածուխ են փնտրում արդեն փետրվար և մարտ ամիսների համար։

Սա վերջին մի քանի ամիսներին քարածխի արդեն երկրորդ գնաճն է։ Անցած աշնանը էլեկտրաէներգիայի պակասը էներգետիկ խնդրի էր հանգեցրել աշխարհում հզորությամբ երկրորդ  տնտեսությունն ունեցող  Չինաստանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը ձեռք է բերել աշխարհի սննդի պաշարների մեծ մասը։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Չինաստանի պահեստարաններում է պահպանվում ցորենի 50 % -ը և բրնձի  պաշարների ավելի քան 60 %-ը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

16:04 16.05.2025

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16:00 16.05.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

15:55 16.05.2025

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

15:51 16.05.2025

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

15:47 16.05.2025

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

Անկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...

BACK_TO_TOP