14:43 23.01.2022
Ինչպես տեղեկացնում է CNN-ը ,կիրակի օրը Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ չեղարկել է իր հարսանիքը, քանի որ երկիրը շարունակում է զսպել Omicron-ի դեպքերի նոր ալիքը:
Ելույթ ունենալով Covid-19-ի հերթական մամուլի ասուլիսում, Արդերնն ասել է, որ առողջապահական մարմինները հայտնել են ինը Omicron դեպք Մոտուեկայում՝ մեկ ընտանիքի տնային տնտեսությունում: Անցած շաբաթավերջին երկրում դեպքերի թիվն ավելացել է հարսանիքների, հուղարկավորության, զվարճանքի արարողությունների հետ կապված :
Արդերնը լրագրողներին ասել է. «Իմ հարսանիքը չի շարունակվի, բայց ես պարզապես միանում եմ շատ այլ նորզելանդացիների, ովքեր նման փորձ են ունեցել համաճարակի հետևանքով»:
Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր որոշմանը չեղյալ համարել հարսանիքը, որը պետք է կայանար այս ամառ, Արդերնը պատասխանեց. «Այսպիսին է կյանքը»:
Անցյալ ամիս Նոր Զելանդիայում հայտարարվել էր, որ սահմանի վերաբացումը հետաձգվում է մինչև փետրվարի վերջ՝ Omicron տարբերակի հետ կապված:
Հիփքինսը նաև ասաց, որ Նոր Զելանդիայի կաբինետը համաձայնել է այլ նախազգուշական միջոցների, այդ թվում՝ նվազեցնելով Covid-19 պատվաստանյութի երկրորդ դեղաչափի և խթանող պատվաստման միջև ընկած ժամանակահատվածը վեց ամսից մինչև չորս ամիս:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...