23:28 24.01.2022
Թուրքիայում ձնակույտերում հազարավոր քաղաքացիներ են մնացել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
Նշվում է, որ Դյուզջեում, Բոլում, Սաքարիայում, Աքսարայում, Շանլըուրֆայում, Էրզինջանում և Սիվասում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանրակացարանում տեղավորվել է 6750 քաղաքացի։ Մարդկանց բաժանվել է տաք սնունդ, խմիչք։
Փրկարարական գործողությանը մասնակցում է 72 081 մարդ, 33 450 տրանսպորտային միջոց, մեքենաներ և սարքավորումներ:
Հաղորդվում է, որ օրվա ընթացքում մաքրվել և վերսկսվել է Ստամբուլ-Անկարա մայրուղու երթևեկությունը, ինչպես նաև խոշոր քաղաքները միացնող այլ կարևոր ավտոճանապարհներ: Ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ են որոշ ավտոճանապարհները:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում տեղացած ձյան պատճառով Ստամբուլի օդանավակայանում զանգվածաբար չեղյալ են հայտարարում չվերթները։
Թուրքական ավիաուղիները անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով օրվա ընթացքում չեղյալ են հայտարարել 52 չվերթ:
Նշվում է, որ քանի դեռ օդանավակայանային ծառայությունների ցամաքային թիմերը ջանքեր էին գործադրում, որպեսզի թռիչքուղիները մաքրեն ձյունից, օդանավերը, որոնք ցանկանում էին վայրէջք կատարել օդանավակայանում, ստիպված էին մնալ օդում:
Երկու ինքնաթիռներ,որոնցում վառելանյութն վերջանում էր, տեղափոխվել են այլ օդանավակայաններ։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա երեք օրերին Ստամբուլում ձյուն կտեղա:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...