Այսուհետև սոցփաթեթի ծառայություններից կօգտվեն նաև շահառուի ընտանիքի անդամները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Այսուհետև սոցփաթեթի ծառայություններից կօգտվեն նաև շահառուի ընտանիքի անդամները

19:35 26.01.2022

2021 թվականի դեկտեմբերին փոփոխված կարգն արդեն կիրառության մեջ է։ Սոցփաթեթի ծախսման ուղղություններն ավելացել են։ Փոփոխությունների շարքում շահառուների համար էական նշանակության է հետևյալը՝ նախկինում սոցփաթեթից բացառապես օգտվում էր շահառուն, այժմ դրա հնարավորությունը տրված է նաև շահառուի ընտանիքի անդամներին։ Իսկ ովքեր են հանդիսանում ընտանիքից պոտենցիալ շահառուներ, պարզաբանումներ է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Մենք  առաջարկել ենք, որ ընտանիքի անմիջական անդամ համարվի տատը, պապը, ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, հոգաբարձության տակ գտնվող անձը, թոռը»։

Փոփոխությունն արվել է այն հիմքով, որ սոցփաթեթում կուտակված գումարները շրջանառություն ունենան կամ առավել ընդգրկուն դառնան։ Շատ հաճախ սոցփաթեթի շահառուն ոչ մի բաղադրիչից չէր օգտվում, իսկ գումարները տարիներով կուտակվում էին։ Լրացուցիչ ծառայությունների ներդրումը կփոխի սոցփաթեթի կիրառման արդյունավետությունը։ Սոցփաթեթի նոր ծառայություններով շահառուները հնարավորություն ունեն օգտվել լողավազանային համալիրներից, մարզասրահներից, առողջարանային կենտրոններից։ Թերևս այս փոփոխությունների ցանկում մարդկանց ավելի անհրաժեշտն ու օգտավետը առողջապահությանն ուղղված առաջարկներն են։

Տվյալ դեպքում, նորություն է ատամնաբուժական ծառայության մասնակի ներառումը։ Սոցփաթեթով շահառուին թույլատրվում է քթի վիրահատություններ միայն ֆունկցիոնալ խանգարումների պարագայում, բայց գումար չի տրամադրվում էսթետիկ հատվածի համար, նույն մոտեցումն է գործում նաև ատամնաբուժականի համար՝ սոցփաթեթով կոսմետիկ փոփոխություն շահառուն չի կարող կատարել, սոցփաթեթը գործելու է միայն բուժական ծառայության համար։

 

«Մասնավորապես, ատամի կարիեսի բուժում, ատամնաքարերի հեռացում, մաքրում է նախատեսված սոցփաթեթով իրենց ունեցած գումարի շրջանակում ,որի առավելագույն չափը 72․000 դրամ է»,- նշել է Ժորա Սարգսյանը։

Նախկինի պես սոցփաթեթը կիրառելի է վիրահատությունների, առողջական խնդիրների լուծման, դեղորայքային բուժման համար։ Դժվարամատչելի հետազոտությունները դարձյալ մասնակի վճարումով են։

Նոր փոփոխությամբ սոցփաթեթի գումարները կուղղվեն նաև վճարովի մանկապարտեզներին, ուսանողական վարկերը ծածկելուն, ծննդաբերության արձակուրդում գտնվող անձը ևս կստանա։ Շահառուների համար սահմանվել է նաև երաշխիք, որպեսզի սոցփաթեթի շահառուն մեկամսյա ժամկետում այլ աշխատանքի անցնելիս պահպանի սոցփաթեթից օգտվելու իր իրավունքը։

Նախկին գործող կարգավորումներով սոցփաթեթի գումարները հնարավոր էր միանգամից փոխանցել հանգստի ծառայությանը միայն այն պարագայում, եթե շահառուն արձակուրդում էր գտնվում, հիմա այդ պահանջը հանվել է։ Հանգստի մեկնելիս, անկախ արձակուրդից՝ փաթեթը տրամադրվում է։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP