12:56 28.01.2022
Հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ Թբիլիսիի մետրոյում բռնություն գործադրելու գործով Թբիլիսիի դատարանը կալանավորել է 2 ոստիկանի՝ մտահոգվելով, որ մեղադրվող ոստիկանները կարող են դատական գործի ընթացքում թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել:
Նրանք մեղադրվում են հաշմանդամություն ունեցող, խուլուհամր Լևոն Համբարձումովին «Իսանի» մետրոկայարանում հունվարի 23-ին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան ծեծել են՝ նույնիսկ տղայի հաշմանդամության մասին ընկերների նախազգուշացումներից հետո:
Միջադեպը հեռախոսով տեսանկարահանել էր Համբարձումովի ընկերներից մեկը՝ Գիորգի Ջոջիաշվիլին, ով նախազգուշացրել էր իրավապահներին տղայի առողջական վիճակի մասին, ինչը, սակայն, հաշվի չի առնվել: Նկարահանված նյութից հունվարի 24-ին կադրեր էր հրապարակել TV Pirveli-ն։
«Մետրոյից օգտվելու հատուկ քարտ՝ «Մետրոման» չունեինք, ցատկեցինք անցման հանգույցի վրայով: Ընկերս՝ Լևոնը, նստեց շարժասանդուղքի հենարանին: Վերևում գտնվող ոստիկանը նրան կոչ արեց իջնել: Մենք էլ ասացինք, որ իջնի: Պարզվում է՝ այդ ոստիկանը տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացրել էր մետրոյի սպասասրահում գտնվող ոստիկաններին: Նրանք մեզ տեսնելուն պես ուղղորդեցին դեպի ելք, մենք էլ ենթարկվեցինք: Հետո նրանցից մեկը բռնեց մեր ընկերոջը, ասացինք, որ համր է, եթե ինչ-որ հարց ունեք՝ կբացատրենք: Նրանք էլ մտածեցին, թե ստում ենք: Տեսանյութում լսվում է նրանց պատասխանը՝ «մենք հիմա կխոսեցնենք»: Հետո արդեն ինքներդ տեսաք, թե ինչ մեթոդներով էին խոսեցնում»,-պատմել է Ջոջիաշվիլին, փոխանցում է aliq.ge-ն։
Հաշմանդամություն ունեցող անչափահասն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, սոցիալապես անապահով ընտանիքում: Ընտանիքը հնարավորություն չունի փաստաբան վարձել՝ տղայի գործով զբաղվելու համար:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...