Սննդաբանները նշել են, թե ինչ տեղի կունենա շաբաթական մեկ անգամ թուրինջ ուտելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Սննդաբանները նշել են, թե ինչ տեղի կունենա շաբաթական մեկ անգամ թուրինջ ուտելիս

19:48 02.02.2022

 

Թուրինջը՝ գրեյպֆրուտը, պաշտպանում է սիրտը, դանդաղեցնում ծերացումը և նպաստում նիհարելուն։

Սննդաբան Սվետլանա Զելենցովան «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է անհրաժեշտ սննդակարգում ներառել թուրինջը, ինչպես նաև թվարկել է այն  հիվանդությունները, որոնցից պաշտպանում է մթերքը։

Նա նշել է, որ մթերքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և սիլիցիումով։ Դա նշանակում է, որ գրեյպֆրուտը ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև նպաստում է կոլագենի սինթեզմանը։

«Մթերքը պարունակում է այնպիսի ֆիտոքիմիկատներ, որոնք դեռ ուսումնասիրվում են։ Դրանցից շատերը գերպաշտպանիչ նյութեր են և դանդաղեցնում են ծերացումը։ Դրանք նյութեր են, որոնք ունեն հակաուռուցքային, հակավարակային, հակաբորբոքային, հակաբակտերիալ ազդեցություն։ Այն բարելավում է սրտի, արյան անոթների վիճակը, ինչպես նաև փակում է ախորժակը»,- նշել է նա։

Թուրինջի մեջ առկա նոբիլետինը օգտակար է գիրության, աթերոսկլերոզի և ինսուլինակայունության դեպքում: Գեսպերեդինը հակաօքսիդանտ է, ունի հակաալերգիկ ազդեցություն, ամրացնում է արյունատար անոթները, բարձրացնում է երակների տոնուսը և առաձգականությունը։

«Գրեյպֆրուտը օգնում է ավելորդ  լեղու առաջացմանը և ստամոքսահյութի թթվայնության նվազեցմանը, քանի որ այն խթանում է մարսողական հյութի արտադրությունը: Մթերքի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է աղիների համար»,- ասել է Զելենցովան:

 

«Խորհուրդ կտայի գրեյպֆրուտ ուտել ոչ ավելի քան շաբաթը մեկ անգամ: Պետք է ամբողջությամբ բացառել միրգը սննդակարգից աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների և սալիցիլատների նկատմամբ բարձր զգայունության դեպքում»,- եզրափակել է փորձագետը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP