18:37 24.07.2018
Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։
«Նախագահ Էրդողանը, ինչպես և Թուրքիայի Հանրապետության կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հրապարակայնորեն ու պարբերաբար հայտարարել են Ռուսաստանից Ս-400 համակարգեր պատվիրելու Թուրքիայի Հանրապետության կառավարության մտադրության մասին, արարք, որ ԱՄՆ գործող օրենսդրությամբ ենթակա է պատժամիջոցների»,- նշվում է փաստաթղթում։
Ավելին, նախագծում հիշատակվում է, որ Թուրքիայի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ վտանգում ու թուլացնում է ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգությունը։
Դրանից բացի՝ խնդիր կա նաև երկկողմ հարաբերություններում։ ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրանսոնը, որն ահաբեկչական խմբի անդամակցելու կեղծ մեղադրանքով առայժմ անազատության մեջ է Թուրքիայում։
«Կոնգրեսը թույլ չի տա որևէ արտերկրյա կառավարության կողմից ԱՄՆ քաղաքացուն որպես քաղաքական լծակ օգտագործելը»,– նշվում է փաստաթղթում։
Այս ամենի հիման վրա Կոնգրեսն ԱՄՆ պաշտպանության նախարարին պատվիրում է ներկայացնել, թե որքան ժամանակում է հնարավոր Թուրքիային հեռացնել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից (թուրքական ընկերություններն են արտադրում որոշ դետալներ ու համակարգեր)։
Ավելին, Կոնգրեսում քննարկվող փաստաթղթով առաջարկվում է սառեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, մինչև ներկայացվեն վերը նշված հաշվարկները։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...