Շիրակի մարզում 641 մանկավարժ օգտվում է գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզում 641 մանկավարժ օգտվում է գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցումից

18:12 01.02.2022

Տասնյակ ուսուցիչներ ամեն օր Գյումրիից գյուղեր են աշխատանքի գնում։ Նրանց հիմնական տրանսպորտային միջոցը համայնքները սպասարկող ուղևորատար տրանսպորտն է։ Սա լավագույն վիճակն է այն համայնքների համար, որոնցում դեռ կանոնավոր երթուղին գործում է։ Այնինչ, Շիրակի մարզում շատ բնակավայրեր դուրս են սպասարկման երթուղուց, և մանկավարժի միակ փոխադրամիջոցը մնում է տաքսին։ Տասը և ավելի տարիներ քաղաքից գյուղ հասնող ուսուցիչներին վերջին երկու տարին է, որ կառավարությունը փոխհատուցում է տրանսպորտային ծախսերը։ Նախկինում Գյումրիից Թորոսգյուղ 8 մանկավարժներ հասել են Գյումրի-Աշոցք երթուղով, ստիպված են եղել ճանապարհի կեսին իջնել ու ոտքով հասնել դպրոց։

«Տարբեր միջոցներով էինք երթևեկում Գյումրիից մինչև Թորոսգյուղ ու շատ հաճախ աշխատանքի ներկայանում էինք ուշացումով։ Ճանապարհի ներքևի հատվածում իջնում էինք, մոտ 1 կմ ճանապարհը ոտքով պիտի գայինք դպրոց։ Բուքն էլ իր հերթին, պատկերացրեք, սառած գալիս ես դպրոց, դե ինչքան ժամանակ է պետք, որ տաքանաս, ուղեղդ աշխատեցնես ու ներս մտնես դասարան»,- պատմում է Թորոսգյուղի դպրոցի ուսուցիչ Լևոն Համբարյանը։

«Ահագին գումար էր կազմում, մի ամսվա ընթացքում 10-15 հազար դրամ տրամադրում էինք երթևեկությանը»,- ասում է Թորոսգյուղի դպրոցի ուսուցչուհի Արմինե Ոսկանյանը։

Մոտ երկու տարի է՝ մանկավարժներին ճանապարհածախսի փոխհատուցում է տրվում, գումարի չափը հաշվարկվում է՝  ելնելով տվյալ բնակավայրը սպասարկող հասարակական տրանսպորտի ուղեվարձի չափից։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, իսկ մանկավարժները օգտվում են տաքսի ծառայություններից, այդ վճարները ևս փոխհատուցվում են։ Ճանապարհածախսի փոխհատուցման ծրագիրն այս տարվա հունվարից ընդլայնվել է։

«Մանկավարժներից զատ, լրացուցիչ գումարներ հատկացվեցին և՛ նույն ուսուցչի օգնականներին, և՛ սոցաշխատողներին։ Այսինքն՝ մարզում ավելացավ տրանսպորտային միջոցների համար փոխհատուցում ստացողների թիվը»,- նշում է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Տրանսպորտային փոխհատուցման գումարները փոխանցվում են մանկավարժին յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Փոխհատուցման կարգից օգտվում են Շիրակի մարզի տարածաշրջանների բոլոր դպրոցները։ Փոխհատուցում Շիրակի մարզում ստանում է 641 մանկավարժ՝ թվով 121 դպրոցներից։

Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հասանելի է նաև այն աշակերտներին, որոնք հաճախում են հարևան բնակավայրերի դպրոցներ՝ համայնքում դպրոց չունենալու պատճառով։ Այս ծրագրից օգտվում են հիմնականում Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների բարձրադիր բնակավայրերի դպրոցականները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP