Գյումրիի երկաթուղով բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիի երկաթուղով բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները

18:38 02.02.2022

Երկաթուղային ճանապարհով 2021 թվականի ընթացքում Գյումրի է  փոխադրվել  3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականին արձանագրված ցուցանիշից: Բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները։ Ապրանքաշրջանառությունը Գյումրիի երկաթուղով ոչ միայն ներքին շուկայի համար է, նաև Հայաստանից դուրս՝ արտերկիր։ 2021 թվականի ընթացքում երկաթուղային ճանապարհով  ընդհանուր հաշվով 1723 վագոն բեռ է ներկրվել ոչ միայն Հայաստանի այլ մարզերից, այլև արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից և Ուկրաինայից։ Համեմատաբար քիչ են արտահանման ծավալները։ Ներքին շուկայի սպառման ապրանքատեսակներից հիմնականում շաքարն ու ալյուրը Գյումրիից տեղափոխվել է այլ մարզեր, շինանյութ՝ ևս։

Բեռնափոխադրումների անվտանգ իրականացումը կախված է նաև շարժակազմերի տեխնիկական հնարավորություններից։ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, բացի վնասված շարժակազմերի ընթացիկ վերանորոգումներից, կատարվում են նաև կապիտալ նորոգումներ։ Նախորդ տարի 2 էլեկտրաքարշ ՌԴ-ում հիմնանորոգվելուց հետո վերադարձվել է Գյումրիին, բայց այսուհետև էլեկտրաքարշերում առաջ եկած բոլոր խնդիրները կկարգավորվեն տեղում՝ լոկոմոտիվային դեպոյի տեխնիկասարքավորումային բազան նորացնելուց հետո։

«Քարշային շարժիչներ են ուղարկվել վերանորոգման, անվազույգեր, օժանդակ մեքենաներ, և սա վերաբերվում է ոչ միայն էլեկտրաքարշներին, քանի որ Երևանի դեպոն էլ համարվում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մասնաճյուղը, մենք կարող ենք նաև ջերմաքարշների վերանորոգում անել»,- նշում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետ Համբարձում Կուրղինյանը։

Նախորդ տարվա ընթացքում շարժակազմի թարմացմանը զուգահեռ տարվել են նաև գծային հատվածների վերանորոգումներ, արդյունքում՝ երկաթուղային հանգույցում վթարներն են պակասել, բայց չի նվազել հետիոտների և տրանսպորտային միջոցների վրաերթերի թիվը։

«Մենք էսօր ունենք արագության բարձրացում, մեր քաղաքացիները կարծես բացարձակ անտեսում են երկաթուղու շարժը, դրա համար գծանցքներում ունենք վթարներ մեքենաների հետ, բացի դրանից՝ հետիոտների վրաերթերն են շատացել, գիտեք՝ նախորդ տարի 2 դեպք միայն Գյումրիում ունեցանք»,- նշում է  ՀԿԵ «Գյումրի» գծային կայարանների միավորման տնօրեն Վահան Գասպարյան։

 

Գյումրիում երկաթգծային հատվածները սովորաբար բնակիչներին ծառայում են որպես թաղամասերն իրար կապող կարճ ճանապարհ, որից օգտվում են՝ առանց հետևելու անվտանգության կանոններին։ Իսկ ուղևորափոխադրումների ծավալը 2021-ին, նախորդ տարիների համեմատ, նվազել է, չնայած այն բանին, որ զբոսաշրջային ակտիվ սեզոնին շատերն են նախընտրում Գյումրի գալ գնացքով։ Ուղևորահոսքի պակասն էլ կապում են համավարակի պատճառով հաճախակի սահմանվող հակահամաճարակային միջոցառումներով։ Իսկ 2020-ին, համավարակով պայմանավորված, երթուղին ընդհանրապես չի գործել։ 2 նոր ուղևորատար էլեկտրագնացքներին այս տարի կավելանա ևս մեկը և կրկին կսպասարկի Գյումրի-Երևան-Գյումրի երթուղին։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP