ԱՄՆ հայ համայնքից մոտ 1 միլիոն նվիրատվություն ստանալու համար աշխատանքներ են տանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ԱՄՆ հայ համայնքից մոտ 1 միլիոն նվիրատվություն ստանալու համար աշխատանքներ են տանում

11:38 15.02.2018

Գործադիրը այսօրվա նիստում որոշում կայացրեց Սմիթսոնիան հաստատության կողմից 2018թ. հունիս 27 – հուլիս 4 ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվելիք «Ֆոլքլայֆ» փառատոնին ՀՀ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցությունն ապահովելու նպատակով  զբոսաշրջության պետական կոմիտեին հատկացնել 49000.0 հազ. ՀՀ դրամ՝ այդ թվում` առաջին եռամսյակում` 49000.0 հազ. ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սմիթսոնիան հաստատությունը կատարում է փառատոնի` միայն բեմերի, հատուկ ցուցադրության շինությունների կառուցման և լոգիստիկայի հետ կապված ծախսերը, իսկ ծրագրի մնացյալ մասը ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով: Հայաստանին նվիրված ծրագրի համար Սմիթսոնիան հաստատությանը մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ գումար է անհրաժեշտ և ներկայումս աշխատանքներ էր տարվում ԱՄՆ հայ համայնքի հետ` նվիրատվություններ ստանալու համար:

Հրավիրյալ պետությունների կառավարությունները ևս նվիրատվություն են կատարում միջոցառման կազմակերպման համար: Ըստ նախագծի՝ փառատոնին մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլ նաև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP