18:12 05.02.2022
44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Շիրակի մարզի մոտ 160 զինծառայողներ հետպատերազմական շրջանում երկարատև բուժում են ստացել Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Տղաների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայողական պարտակություններին, իսկ մոտ 20 տոկոսի մոտ դեռ առկա են հետվիրահատական բարդություններ, որոնք կարիք ունեն կրկնակի թերապիաների։
Պատերազմում հիմնականում բազմաբեկորային վնասվածքներ ստացած, վերին և ստորին վերջույթների տարբեր աստիճանի վերքերով անդամահատված վիճակում զինծառայողներից շատերը վերականգնողական բուժումներ են անցել կենտրոնում։ Վիրավորման աստիճանից է կախված զինվորների վերականգնողական բուժման ընթացքը, որն իրականացվում է մի քանի փուլերով։
«Արձանագրենք, որ տղաները հիմնականում երիտասարդ են, ֆիզիկապես առողջ են և նրանց առողջության վերականգնումն ավելի արագ է ստացվում՝ մոտ 15 օրվա, մի 2 զինվորի բուժում է եղել, որ երկար է տևել, մյուսները վերականգնվել են»,- նշում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստ Լիդա Միսակյանը ։
Երիտասարդների համեմատ, մի փոքր տևական աշխատանք է պահանջում միջին տարիքի զինվորականների առողջության վերականգնումը։ Ամեն ինչ կախված է վիրավորման աստիճանից։ Պատերազմին հաջորդած օրերին կենտրոնը հարյուրից ավելի զինծառայողների է ընդունել։ Այս պահին վերականգնողական բուժումը շարունակում է 8-ը։
44-օրյա պատերազմի ընթացքում ուսի վիրավորում ստացած զինվորականը, ֆիզիոթերապիայի առաջին կուրսն ընդունելուց հետո, զգալի փոփոխություններ նկատել է, բայց կարճ ժամանակ անց կրկին դիմել է մասնագետների, ուզում է մկանների աշխատանքը լիարժեք վերականգնել, իր ծառայությունում դա շատ կարևոր է։ Երբեմն նեղ մասնագետների անցկացրած վերականգնողական բուժման առաջին փուլից հետո, պատերազմի մասնակիցները կրկնակի վիրահատության են ուղարկվել։ Սրանք այն դեպքերն են, երբ մարմնում մնացել են բեկորներ, իսկ սկզբնական փուլում վիրահատությունն հակացուցված է եղել կամ դրանք հեռացնելու համար պետք էր որոշ ժամանակ անցներ։
«Դա կոչվում է փուլային ռեաբիլիտացիոն բուժում, երբ զինվորն առաջին էտապում վիրահատությունը կատարելուց հետո անցնում է առաջին փուլային ռեաբիլիտացիոն կուրսը, հետո անցնում է երկրորդ վիրահատությունը, նորից է գալիս ռեաբիլիտացիայի, դա կարող է լինել խոշոր հոդերին վերաբերվող, հետո կարող է լինել հիվանդի մոտ խնդիր, որը պիտի վիրահատվի, կամ երիկամում ականի բեկորի առկայություն, որը պիտի մեկ տարուց հետո վիրահատվի»,- նշում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը։
Վերականգնողական կենտրոնում բոլոր զինվորների հետ անցկացվում է անհատական բուժման կուրս: Ֆիզիկականից բացի մասնագետներն աշխատում են զինվորների մոտ հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Պատերազմի ավարտից հետո վիրավորում ստացած հայրենիքի պաշտպանների հետ տեղում աշխատել են նաև արտսահմանցի բժիշկ-մասնագետները։ Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում նաև վիրահատություններ են կատարել։
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...