16:52 04.02.2022
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է «Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ ուղեցույց։ Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։
Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, ՏԻՄ և ՀԿ ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։
Ծրագրի արդյունքները շահագրգիռ կողմերին ներկայացրեցին «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության մագիստրոսի սերտիֆիկատի ծրագրի ղեկավար Զառա Զեյթունցյանը և զբոսաշրջության փորձագետ Սամվել Վանյանը։
Ռազմավարական առաջարկը ներառում է ինստիտուցիոնալ և կլաստերային զբոսաշրջության զարգացումը, ուղեցույցում Լոռու մարզը պայմանականորեն բաժանված է 3 կլաստերի։ Զբոսաշրջության առաջխաղացման համար մարզում, որպես ամենաշատ հնարավորություններ ունեցող համայնքներ, մասնագետներն առաջինը դիտարկում են Թումանյանի տարածաշրջանը, որին հաջորդում են Վանաձորը շրջակա համայնքներով, ապա Ստեփանավան-Տաշիր ուղղությունը։
Ըստ փորձագետների՝ Թումանյանի տարածաշրջանն ունի զբոսաշրջային լուրջ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է միայն ճիշտ բրենդավորել և առաջխաղացման միջոցառումներ ձեռնարկել։ Մասնագետները վստահ են, որ Թումանյանը հնարավորություններ ունի որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոն ներկայանալու և կարող է նոր ու կայուն զբոսաշրջիկների հոսք բերել։
– Մեր խնդիրն է մարզը դարձնել զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ։ Վերջին տարիներին իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների, ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, հուշարձանների պահպանման, այգիների կառուցման և այլն, որոնք կնպաստեն տուրիզմի զարգացմանը մեր մարզում։ Տեղական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բազմաբնույթ ներդրումներ են իրականացվել մարզում։ 2021 թ․ Լոռու մարզում ներդրումների քանակը կազմել է 800 միլիոն դրամ։ Մենք բաց ենք համագործակցության համար և ողջունում ենք Եվրոպական միության հերթական հաջողված ծրագրի իրականացումը մեր մարզում,- ասաց Լոռու մարզպետի տեղական Գոռ Ասրյանը։
Առաջարկի հիման վրա մարզը կկազմի զբոսաշրջության զարգացման ռազմավարական պլան և գործողությունների ծրագիր։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...
16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...