14:40 15.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Կարեն Պողոսյանը ՔԿ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Խաչատրյանին և նույն բաժնի նախկին քննիչ Հ. Պետրոսյանին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նշված բաժնի մեկ այլ նախկին քննիչ Հ. Խաչատրյանին` խոշտանգում կատարելու մեջ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ հիմնավորվել է, պաշտոնատար անձանց անմեղությունը:
Մեկ այլ քաղաքացի` Հայկ Աբաղյանը, հայտնել է, որ սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ըստ հաղորդագրության՝ ցուցմունքում գրվել է, թե իբր քաղաքացին ականատես է եղել 2016թ.-ի մայիսի 15-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքին, որի ժամանակ անհայտ անձը կողմից նրան ու ընկերոջը սուր գործիքով հարվածել է, նկարագրել է հարվածող անձին: Ըստ քաղաքացու՝ ինքը իրականում նման ցուցմունք չի տվել:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են քաղաքացու պնդումները: Հայկ Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները:
Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը քննչական կոմիտեի ծառայողներին մեղադրել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործություների կատարման մեջ: Նրանք ՀՔԾ-ում հաղորդում են տվել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, քանի որ նշված քրեական գործով վարույթն իրականացրած քննիչ Աշոտ Եղիազարյանը իրենց հավաստիացրել է, թե մեղքն ընդունելու դեպքում ազատ կարձակվեն դատարանի կողմից:
Բացի այդ, Զոհրաբ Նասլյանը հայտնել է, որ քննիչ Աշոտ Եղիազարյանը, ցուցմունքն իր փոխարեն գրի առնելով, դրանում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինքն էլ առանց ցուցմունքը կարդալու քննիչի թելադրանքով դրա իսկության վերաբերյալ համապատասխան գրառում է կատարել և ստորագրել այն: Տիգրան Գրիգորյանն էլ հայտնել է, որ Աշոտ Եղիազարյանն իրեն որպես կասկածյալ չի հարցաքննել, փոխարենը իրեն հարցաքննել է նույն քննչական բաժնի մեկ այլ քննիչ, ում վարույթում իր վերաբերյալ քրեական գործը չի քննվել:
ՀՔԾ-ում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական ապացույցներով հիմնավորվել է, որ Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել:
Երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...