Ի՞նչ են ուզում փաստաբանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ են ուզում փաստաբանները

18:18 17.02.2018

Զննությո՞ւն, թե՞ խուզարկություն

Փաստաբանների բազմամարդ համայնքում խնդիրներն ու բողոքի ակցիաները նոր չեն: Դեռ անցած տարվա հունիսին, երբ սկսվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, հասկանալի դարձավ, որ ամեն ինչ հեշտ ու սահուն չի լինելու։ Դատական նիստերն ամիսներ շարունակ ավարտվում էին սկսվելուց րոպեներ անց կամ այլ կերպ ասած՝ տապալվում էին, քանի որ փաստաբանները հրաժարվում էին ենթարկվել, իրենց կարծիքով, խուզարկության, դատական կարգադրիչների վստահեցմամբ՝ զննության:

Խնդիրն այստեղ երկու կողմ ունի: Զննությունը խուզարկությունից տարբերվում է նրանով, որ զննության ժամանակ զննողն իրավունք չունի ինքնուրույն որոնողական աշխատանք կատարել։ Այսինքն՝ ինքը չի կարող բացել պայուսակը, ձեռքը տանել գրպանը։ Հենց նման քայլ արեց, կդառնա խուզարկություն: Փաստաբանների պալատի ղեկավար Արա  Զոհրաբյանը մեկնաբանեց, որ եթե փաստաբանն է պայուսակը բացում և ցույց տալիս, դա տեղավորվում է զննության մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք կարող են զննել փաստաբանին։  Փաստաբանները հիշեցնում էին ՀՀ փաստաբանության օրենքի 21-րդ  հոդվածի 6-րդ մասը: Ըստ դրա՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: 

 

 

Մինչ դատական նիստերը տապալվում էին, փաստաբաններն ու Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները փորձում  էին երկու կողմին գոհացնող տարբերակներ գտնել: Համատեղ հայտարարությունն ընդունվեց օգոստոսի 3-ին:

Նախ՝

1. Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննության ենթարկվել:

Երկրորդ

2. Եթե մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ դարձյալ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).

Ի վերջո

3. Դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու, ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու։

Թվում էր, թե փոխզիջումը գտնված  էր, բայց  դա միայն առաջին հայացքից: Դատական կարգադրիչները փաստաբաններին խնդրում, նաև պահանջում էին ինքնուրույն հանել մետաղական, արգելված իրերը և թողնել պահարանում, փաստաբանները պահանջում էին իրենց տալ արգելված իրերի ցանկը: Նման ցանկ կա՛մ չկար, կա՛մ, ըստ երևույթին, հստակ չէր: Համենայն դեպս, դատական կարգադիչները չէին ներկայացնում արգելված իրերի ցանկը:

  Արգելված իրերի ցանկը 

Այդ հարցին լուծում տալու համար ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2016 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունեց «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման հավելվածը: Դրանում արգելված իրերի մի մեծ ցուցակ կար՝ սկսած զենքերի տեսակներից, պայթուցիկ նյութերից մինչև բութ գործիքներ, թմրանյութեր, կենդանիներ, սողուններ, փակ տուփեր և այլն:

 

Ի պատասխան 

Փաստաբանները դիմեցին գործադուլի: Հաջորդ օրն իսկ 170-ից ավելի փաստաբան բոյկոտեց դատական նիստերը: Հասկանալի է, որ ՊՊԾ գնդի գրավման և Ժիրայր Սեֆիլյանի գործով աղմկահարույց դատական նիստերը կրկին ու անընդհատ տապալվում էին:  

 

 ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է  ԳԱԼԻՍ

   

Հաջորդ խնդիրը, որը խոչընդոտում էր նիստերին, ամբաստանյալների պահվածքն էր: Նրանք ոտքի չէին կանգնում, երբ դատարանը ներս էր մտնում: ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը և Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական սանկցիա էին կիրառում նրանց նկատմամբ, նախազուշացնում, հեռացում նիստերի դահլիճից տարբեր ժամանակահատվածներով, ինչին անմիջապես հետևում էր փաստաբանների հեռանալը: Ասում էին, թե պաշտպանյալները չեն թույլատրում իրենց ներկա լինել այն դատական նիստին, որին չեն մասնակցում: Ահա այսպես: Այն, որ դատարանն արգելում էր նրանց լքել դահլիճը, անտեսվում էր բոլոր փաստաբանների կողմից: 

  Ի պատասխան  

Դատարանն ըմբոստ փաստաբանների նկատմամբ կիրառում էր դատական սանկցիա՝ դիմում էր Փաստաբանների պալատին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Փաստաբաններ Տիգրան  Հայրապետյանի, Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի, Արա Զոհրաբյանի, Արա  Ղարագյոզյանի, Հարություն Բաղդասարյանի  նկատմամբ Փաստաբանների պալատում հարյուրավոր այդպիսի միջնորդություններ հավաքվեցին: Մինչ դրանց ընթացք տալը, մինչ նիստերը տապալած փաստաբանների նկատմամբ պատիժ սահմանելը ՊՊԾ գնդի գործով աղմկահարույց դատաքննությունը 32 ամբաստանյալների գործով բաժանվեց 3 մասի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանից բացի, գործին լծվեցին նաև Արթուր Օհանյանն ու Մեսրոպ Մակյանը:

Փաստաբանների բոյկոտները շարունակվում էին: Աղմկահարույց դատական նիտերը նախագահող դատավորները գտան այլ լուծում, որը պակաս վիճահարույց  չէր՝  դատական նիստերին ներգրավեցին հանրային պաշտպանների, որոնք պետք է ներկա լինեին նիստերին և պաշտպաներին ամբաստանյալների շահերը՝ անկախ նրանից՝ ամբաստանյալները դահլիճո՞ւմ են, թե՞ ոչ, անկախ նրանից՝ պայմանագրային պաշտպանները լքե՞լ են դահլիճը, թե՞ ոչ: Դա հիմնավորեցին դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու և ամբաստանյալների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու մղումներով: 

Դժգոհ էին բոլորը

Այս իրավիճակից դժգոհ էին բոլորը՝ թե՛ ամբաստանյալները, թե՛ պայմանագրային պաշտպանները, թե՛ հանրային պաշտպաները: Ստացվում էր այսպիսի իրավիճակ՝ հանրային պաշտպանին, ըստ օրենքի, ներգրավում է դատարանը, եթե ամբաստանյալն ունի ֆինանսական խնդիր և չի կարող վճարել պայմանագրային պաշտպանին: ՊՊԾ գնդի գործով  և Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալները նման խնդիր չունեին: Նրանք հրաժարվում էին հանրային պաշտպաններից: Պայմանագրային պաշտպաններն իրենց « հանրային» կոլեգաներին անվանեցին «զապաս պակրիշկաներ»: Հանրային պաշտպանները չընդդիմացան այդ բնութագրմանը: Իրավիճակը, սակայն չփոխվեց. հանրային պաշտպաները մնացին դատական նիստերի վարույթում:  

 

     100 հազար դրամ տուգանք փաստաբաններին

2018 թվականի փետրվարի 8 ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր Դատական օրենսգրքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Դա նշանակում էր, որ դատական նիստերի ընթացքում դատավորը կարող էր անվայել պահվածքի համար փաստաբանին տուգանել հենց տեղում՝ մինչև 100 հազար դրամի չափով: Փաստաբանները դրույթն ընդունեցին սրերով՝ այն որակելով որպես աղմկահարույց դատավարությունների մասնակից փաստաբաններին Ճնշելու փորձ՝ «տեռոր փաստաբանների նկատմամբ»: 

 Կրկին գործադուլ 

Փաստաբանների պալատը ընդդիմացավ, հայտարարություն տարածեց և սկզբում մեկօրյա, երկօրյա, հետո անժամկետ գործադուլ հայտարարեց՝ «առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով»: 

Նախաձեռնող խմբում էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը, Սիմոն Բաբայանը, Արա Ղազարյանը, Նելլի Հարությունյանը, Մելանյա Առուստամյանը, Տիգրան Խուրշուդյանը, Տարոն Սիմոնյանը, Հրանտ Անանյանը, Կարեն Սարդարյանը, Կարապետ Աղաջանյանը, Գևորգ Մկրտչյանը, Արսեն Մկրտչյանը, Անուշ Մխիթարյանը, Մարինե Ֆարմանյանը, Արտաշես Խալաթյանը, Սուզաննա Խչեյանը, Թամարա Բաղդասարյանը, Մերի Ալավերդյանը: Ընդհանուր առմամբ՝ 21 փաստաբան: Նշենք, որ Հայաստանում կա արտոնագրված 1909  փաստաբան: 

 

Մի քանի օր անց

Փետրվարի 12 ին Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավարությունը  փակ քննարկում  արեց և որոշեց  հետաձգել այդ շաբաթվա ընթացքում իրենց իսկ ծրագրած բողոքի գործողությունները։ Փետրվարի 14-ին 15-ին 16-ին գործադուլը դադարեցնում են, ասված էր հայտարարության մեջ: Քանի որ ի սկզբանե իրենց  բողոքի ակցիաներն ուղղված էին ԱԺ-ին, որը, սակայն,արդեն ընդունել էր տուգանքի մասին դրույթը, ուստի  փաստաբանները  հայտարարում էին, որ խպայքարը շարունակելու են  բայց  ոչ գործադուլով: «Շարունակելու  ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները, այդ թվում՝ ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացվելու է դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվելու է մինչեւ օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը»:

 

Ուշադրությւն դարձրեք՝  Փետրվարի 14, 15, 16-ին   բողոքի ակցիաները դադարեցվում էին: Փետրվարի 14 ին, սակայն, ՊՊԾ գնդի  գործով դատական նիստին ներկա չէր 6 պայմանագրային պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արա  Ղարագյոզյանը, Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ  Վարոսյանը: 

Փաստաբան Արա  Ղարագյոզյանը դիմում էր ուղարկել դատարանին այն մասին, որ պաշտպանները շարունակում են գործադուլը, մինչև փաստաբաններին՝ դատարանի կողմից մինչև 100 հազար դրամ տուգանելու  դրույթը դատական օրենսգրքից չհանվի:

«Դա ոտնահարում է փաստաբանի խոսքի ազատությունը, և ես նույնպես միանում եմ գործադուլին»,- գրված էր  Ղարագյոզյանի դիմումում:

 Պայմանագրային պաշտպան Հարություն Բաղդասարյանը ևս միացավ գործադուլին և հեռացավ դատական նիստից:

Եվս  մեկ  նիստ ՊՊԾ գնդի գործով երեկ  տապալվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հարգելով փաստաբանների  գործադուլի իրավունքը, այդուհանդերձ նշեց, որ չի ողջունում  նիստին չներկայանալու փաստը: Որոշեց ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սեդրակ Նարզարյանի և Էդվարդ Գրիգորյանի համար հանրային պաշտպաններ ներգրավել: 

Այսօր նույնպես  ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նստին ներկա չէր ոչ մի պայմանագրային պաշտպան: Թե ինչու չէին  եկել, որևէ գրություն կամ բացատրություն չհնչեց դատարանում: 

SHANTNEWS-ի հետ հարցազրույցում  Փաստաբանների  պալատի մամուլի Խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ  այս պահին փաստաբանները դադարեցրել են բողոքի ակցիան, քանի որ «նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ դժգոհություն արտահայտելով ԱԺ-ում ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի փոփոխությունների շուրջ»: Նախագահից խնդրում են  Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները կոնկրհամապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

 

Ամբողջ հարցն այն է, որ փաստաբանական համայնքը  բաժանված է 2  թեևի՝  գործադուլի նախաձեռնող խմբից  դուրս, փաստաբան Լուսինե  Սահակյանի  վստահեցմամբ, «կա փաստաբանների  մի մեծ խումբ, կոնկրետ հաշվարկ չունեն, բայց շատ մեծ խմբի մասին է  խոսքը,  պալատի   նախաձեռնող խմբի  հետ  երբեք չեն եղել, քանի որ չեն հավատում այնպիսի նախաձեռնությունների, որոնք փաստաբանների օգտին չեն: Ու հանկարծ որոշել  են գործադուլ անել ի օգուտ  փաստաբանների: Մենք գործադուլին միացել  ենք,քանի որ շատ փաստաբաններ իրականում  հավատում էին, որ սա արդար պայքար է, և մենք  միացել  ենք այդ  պայքարին: Ամենևին չեմ ընդունում  նախաձեռնող խմբի այն հատարարությունը, որ նրանք հետ կանգնեցին պայքարից, ես դա համարում եմ աբսուրդ: Կամ դու հայտարարում ես մեկօրյա, երկօրյա  գործադուլ, կամ պայքարում ես մինչև վերջ:     

 

Մենք՝ շատ  փաստաբաններ, այլ նախաձռենությամբ եք հանդես գալու, ուղղակի հիմա  վաղ է  դրա  մասին խոսել: Այս պահի դրությամբ  մենք  ևս  գործադուլ չենք  անում»,- ասաց փաստաբանը:   

Ի վերջո,  ովքեր են գործադուլ անում ովքեր  ոչ՝  Լուսիենե Սահակյանը, ով ի դեպ ներգրավված չէ ոչ «Սասնա ծռերի», ոչ Սեֆիլյանի գործով դատաքննություններում ասաց, որ փաստաբանները ազատ են իրենց  գործելաոճում, ոմանք  գտնում են, որ պիտի շարունակեն գործադուլը, ոմանք  էլ՝ ոչ:      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

15:09 04.05.2024

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: Հարց – Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար […] ...

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

14:37 04.05.2024

Վարչապետը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը: «Իմ ելույթը «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: ...

Շիրակում անցկացվել է մարզային շաբաթօրյակ

14:14 04.05.2024

Շիրակում անցկացվել է մարզային շաբաթօրյակ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ այսօր մարզում անցկացվել է մարզային շաբաթօրյակ, որին միացել են բոլոր համայնքները բնակավայրերով, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները, բազմաթիվ կոլեկտիվներ: Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզը շաբաթօրյակին մասնակցել է մեծ համախմբվածությամբ: Մարզային շաբաթօրյակին ամբողջ կազմով միացել է նաև Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ շաբաթօրյակն անցկացնելով դեպի Մարմաշենի վանական համալիր տանող հատվածում, մարզպետի աշխատակազմին […] ...

BACK_TO_TOP