ԱԻՆ-ն ամփոփել է հունվար ամիսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱԻՆ-ն ամփոփել է հունվար ամիսը

17:50 07.02.2022

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն ամփոփել են հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Գույքի կառավարման վարչության անշարժ գույքի բաժնի պետ Հովիկ Պողոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը և Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը:

ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է ԱԻՆ իրավաբանական, ֆինանսատնտեսագիտական վարչությունների, կադրային քաղաքականության բաժնի, արտաքին կապերի վարչության, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, քարտուղարության, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության, Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի իրականացրած մեկ ամսվա աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների 265 դեպք, իսկ նախորդ ամսից փոխանցվել է հրդեհների 86 դեպք (որից 21-ը նյութ, 2-ը՝ քրեական գործ): Վարույթում քննվել է ընդհանուր 351 հրդեհի դեպք, որից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, 43 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը, 9 նյութերով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 130 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունվարի 16-ին տեղական ժամանակով 03:25-ին Կապան քաղաքից 13 կմ հարավ-արևելք, 4.5 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ):
2022 թվականի հունվար ամսվա ընթացքում Գույքի կառավարման վարչությունն իր գործառույթների շրջանակում ավարտին է հասցրել Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպարի հենակետի գազաֆիկացման աշխատանքները: Ընթացքի մեջ են Փրկարար ծառայության Կոտայքի ՄՓՎ-ի շենքը 30 կվտ հզորությամբ եռաֆազ հոսանքով ապահովման աշխատանքները:
Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը ներկայացրել է ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններով 2021-2023թթ միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ գործունեության վերաբերյալ նշված ժամանակահատվածում եղել է ընդհանուր առմամբ 2744 անդրադարձ, ինչը 130-ով ավելի է 2021 թվականի հունվար ամսվա և 203-ով ավելի է դեկտեմբերի համեմատությամբ։ Նախորդ տարվա հունվարի համեմատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև ՏՀԿԲ հեռախոսային կենտրոնով, ԱԻՆ Facebook-ի պաշտոնական էջով, էլեկտրոնային հասցեով ստացված հարցումների, դիմումների և դրանց սպասարկման առումով:
Մեկ տարի գործում է «Վստահության հեռախոս»-ը. 2021 թվականի հունվարի 8-ից մինչ դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ «Վստահության հեռախոս»-ով ստացված զանգերը վերաբերել են ինչպես ԱԻ նախարարության համակարգին առնչվող խնդիրներին, այնպես էլ ունեցել են խորհրդատվական, տեղեկատվական բնույթ: «Վստահության հեռախոս»-ով քաղաքացիներից ստացված մի քանի ահազանգերով անցկացվել են ծառայողական քննություններ:
ՏՀԿԲ-ի կողմից նախաձեռնվել է հանրային իրազեկման նոր ծրագիր՝ հանրային ռադիոյի եթերով։ Նախապատրաստական փուլից հետո` այն եթերում կլինի մարտին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP