12:59 15.02.2018
Եթե Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը դառնա նախադեպային, ապա նման իրավիճակ կունենանք խանութներում, դպրոցներում և այլ վայրերում: Մենք Սիցիլիա չենք, ԱՄՆ չենք: Այս մասին ասուլիսին հայտարարեց «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած վիճաբանությանը:
Լևոն Բաղդասարյանի խոսքով, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Երևանը ավելի մաքուր է ու անվտանգ, սակայն քաղաքային իշխանությունները հաճախ թերանում են իրենց աշխատանքում: Երկար տարիներ քաղաքացիները շնչել և անցել են այդ կոյուղաջրերի վրայով: Անկախ ամեն ինչից՝ պատասխանատուն քաղաքային իշխանություններն էին: Պետք է վարչական տույժի ենթարկեին լիազոր անձին, որը պետք է այդ խնդիրը վերացներ և չէր արել: Սրա հետ կապված լուրջ անելիքներ կան:
«Դիմադրության իրավունք գոյություն ունի: Ամբողջ աշխարհում է կիրառվում: Քաշքշոցը պետք է տեղի ունենար, որովհետև, եթե «Երկիր Ծիրանիի» անդամները այդ անհայտ զանգվածը բռնած մոտենում են նիստը նախագահողին, մարդիկ չգիտեն՝ ի՞նչ է անելու, դնելո՞ւ է, տալո՞ւ է, լցնելո՞ւ է վրան: Ինքնապաշտպանական ռեակցիա է առաջանում:
Երկու կողմի գործողություններն էլ իրավաչափ չէին: Երկուսն էլ, բառի բուն իմաստով, իրար արժանի են: Եթե «Երկիր Ծիրանին» ցանկանում էր հարց լուծել, պետք է հարցը դներ քննարկման: Սա ավելի շատ PR էր, քան քաղաքացու մատից փուշ հանել: Գնդակը քաղաքային իշխանությունների դաշտում է, պետք է սրանից հետևություն անեն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ չպետք է ձևավորվի ցնցելով հարց լուծելու մշակույթ:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...