21:40 08.02.2022
ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկվախծ նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին: Վերջինս օպերատիվ գծով տեղակալ Կ.Մ.-ին ձևականորեն հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հափշտակված որսորդական զենքը և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Սակայն գիտակցելով, որ հանցագործության դեպքը հաշվառելուց հետո մեծ է դրա չբացահայտման հավանականությունը՝ բաժնի ցուցանիշները չվատթարացնելու նպատակով Գ. Դ.-ն ու Կ. Մ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ հանցագործության դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել բաժնում: Փոխարենը բաժնի պետի խնդրանքով քաղաքացին ներկայացրել է դիմում այն մասին, որ որսորդական զենքը ոչ թե հափշտակվել է, այլ այն կորցրել է անտառում, որպեսզի քողարկվի հանցագործության դեպքը:
Հետագայում ևս երկու անգամ քաղաքացին հայտնաբերել է անհայտ անձի կողմից նույն եղանակով նույն արհեստանոցներից հափշտակություններ կատարվելու փաստեր՝ յուրաքանչյուր անգամ այդ մասին տեղեկացնելով Ոստիկանության Տավուշի բաժնի պետին և տեղակալին: Սակայն նույն շահադիտական նպատակներով վերջիններս ամեն անգամ անտեսել են սահմանված կարգով քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջները, շարունակվող գողությունների պայմաններում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել շինությունները դիտարկման տակ պահելու ուղղությամբ, ինչի պատճառով հանցագործին հաջողվել է թաքնվել:
Նախաքննության ընթացքում ոստիկանության Տավուշի բաժնի պետ Գ.Դ.-ն ընդունել է մեղքը, զղջացել, տվել ինքնախոստովանական և հանցակիցներին մերկացնող ցուցմունքներ: Ելնելով դրանից՝ գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա ազատվել էր ոստիկանությունում ծառայությունից:
Մինչդեռ բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում դատախազի համաձայնությամբ քննիչը կայացրել է վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում:
Քրեական գործը վերջինիս վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք, որոնք մերժվել են:
Այսինքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության նշված աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և դրանց ընթացք տալու կարգի ապահովման, ինչպես նաև հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու պարտականությունների հանցավոր չկատարումը:
Նկատի ունենալով, որ դա նպաստում է հանցագործությունների թվի աճին, հանցագործների շրջանում անպատժելիության մթնոլորտի առաջացմանը և հանցագործություններից տուժած անձանց մոտ ձևավորում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է հասցեագրվել Ոստիկանության պետի տեղակալին՝ նշված թերությունները, դրանց պատճառները, նպաստող հանգամանքները վերացնելու, ինչպես նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ի հետագա պաշտոնավարումը դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով:
ՀՀ դատախազությունը հարկ է համարում իրազեկել քաղաքացիներին, որ ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 35-րդ կետով սահմանված է, որ դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձև N 4): Իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով:
Ըստ այդմ՝ քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում հանցագործության մասին հաղորդում ներկայացներիս լինել հետևողական ոստիկանության ծառայողների կողմից դրանք սահմանված կարգով ընդունելու, գրացնելու հարցում և հաղորդում ընդունող ոստիկանության ծառայողից պահանջել անհապաղ տրամադրել համապատասխան կտրոն-ծանուցագիրը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...