15:12 15.02.2018
Կոնգրեսի լսումների ընթացքում ԱՄՆ-ի վեց հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանը կրկին համաձայնեցված գրոհ է իրականացնում ամերիկյան ժողովրդավարության դեմ՝ փորձելով միջամտել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
«Մենք պետք է տեղեկացնենք մեր հասարակությանը, որ սա իրականում տեղի է ունենալու, և մենք պետք է միասին հակազդենք դրան, թույլ չտանք, որ ինչ-որ ռուս մեզ ասի, թե ինչպես քվեարկել, ինչպես կառավարել մեր երկիրը: Կարծում եմ, սա համաժողովրդական շարժում պետք է լինի»,- հայտարարել է Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոաթսը:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ Սենատի դեմոկրատ անդամները միանշանակ չեն համաձայնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն անցած ընտրություններին ռուսական միջամտությունը «կեղծիք» է համարում:
«Նախագահը շարունակում է հերքել վտանգը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի ընդլայնում, նույնիսկ մտահոգություն չունի այդ մասին, մինչդեռ այս վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է ողջ կառավարության ուշադրությունը»,- նշել է դեմոկրատ սենատոր Մարք Ուորները:
Լսումների ընթացքում թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական սենատորները կոչ են արել գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին ապահովել նոյեմբերի նախատեսված ընտրությունների անձեռնմխելիությունն ու հակազդել տարածվող ապատեղեկատվությանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...