09:16 10.02.2022
Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ` Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու համար։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկային։
«Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու հարցում Ռուսաստանը հիմնվում է շահագրգիռ երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց շահերի հավասարակշռությունը պահելու սկզբունքների վրա։ ՌԴ–ն իր միջնորդական ջանքերը գործադրում է նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Տվյալ ձևաչափի պոտենցիալը, այդ թվում՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերի լուծման ենթատեքստում, սպառված չէ»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով` այսօր Ռուսաստանի՝ այդ թվում դիվանագիտական ջանքերն ուղղված են նրան, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթներն իրագործելու համար։ Դրանք միտված են նոր էսկալացիա թույլ չտալուն ու տարածաշրջանի խաղաղ զարգացման համար նախադրյալներ ստեղծելուն։ Կոպիրկինը նշում է, որ հետևողականորեն հետամուտ են ռազմագերիների ու ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը լուծելուն. մինչ օրս ռուսական կողմի միջնորդությամբ տուն է վերադարձել Հայաստանի 127 քաղաքացի։
«Թե՛ պատերազմից հետո, թե՛ նախորդ տասնամյակներում մեր երկրների համագործակցությունն առանձնացել է բարձր մակարդակով ինտենսիվ երկխոսությամբ։ Մեր փոխհարաբերությունների շրջանակում հատուկ տեղ ունի անվտանգության հարցերով համագործակցությունը,–ասում է Կոպիրկինը և շարունակում,-նաև գործում է Հայաստանի ու ՌԴ-ի Միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագիրը։ Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, իսկ ՀՀ անվտանգությունն ապահովելու կարևոր գործոն են 102-րդ ռազմաբազան ու ռուս սահմանապահները»։
Նա նշում է, որ բացի «ավանդական պատասխանատվության» գոտիներից, ռուս զինծառայողները վերջերս տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, որը մեծ ռեսուրսների ներգրավում է պահանջում։ Հայաստանում ՌԴ դեսպանն ասում է, որ այսօր ռուսական կողմն աջակցում է նաև Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին՝ այդպիսով ամրապնդելով թե՛ ՀՀ անվտանգությունը, թե՛ խաղաղ ու կայուն զարգացման պայմաններ ստեղծելով Հարավային Կովկասում։
Նա հիշեցնում է, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ է հաջողվել կանգնեցնել արյունահեղ ռազմական գործողությունները արցախյան հակամարտության գոտում։
Կոպիրկինը հավելում է, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25 տարին, իսկ 2020-ին լրացել է Դաշնակցային փոխհարաբերությունների հռչակագրի կնքման 20 տարին։
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա դեսպանը նշում է` հաշվի առնելով առկա հիմքերը, բոլոր նախադրյալները կան առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ Առավել ևս, որ Ռուսաստանի գործարար շրջանակների հետաքրքրությունները Հայաստանում բավական շատ են։ Իսկ դրա ապացույցը, ըստ դեսպանի, 2021-ի աշնանն անցկացված միջոցառումներն են` ռուսաստանյան ընկերությունների 2 բիզնես-առաքելությունները, ռուս-հայկական գործարար համաժողովն ու միջտարածաշրջանային համաժողովը։
«Հայաստանի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի տնտեսական զարգացման պայմաններն ապահովելուն է միտված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այդ հարցով, ինչպես գիտեք, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խումբը»,–ասում է Կոպիրկինը։
Նա ընդգծում է` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրա-տնտեսական գործընկերը։ 2021-ի տվյալներով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է «մինչքովիդյան» ցուցանիշները` կազմելով ավելի քան 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...