19:39 11.02.2022
Գյումրիի նախկին մանկավարժական ինստիտուտի՝ ներկայումս Շիրակի պետական համալսարանի երեք հիմնական ֆակուլտետների՝ պատմաբանասիրության, օտար լեզուների ու բնագիտամաթեմատիկականի դիմորդները մանկավարժի որակավորում ստանալու մտադրությամբ էին բուհում հայտ ներկայացնում։ Թեև համալսարանական կարգավիճակը ընդլայնեց մասնագիտությունների թիվը, բայց բուհը շարունակում է մնալ մանկավարժական կրթություն ապահովողներից մեկը, միայն թե ուսուցչի մասնագիտության հանդեպ է վերաբերմունքը փոխվել, հիմա ընդգծված պասիվություն է մի շարք բաժիններում: ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը խոսում է ընդհանուր իրավիճակից՝ նշելով, որ այս խնդիրն առկա է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում։
«Արդեն 3-րդ, 4-րդ տարին է՝ մենք ֆիզիկա առարկայից դիմորդ չունենք։ Ու այլևս այս բաժինը չենք հայտարարագրում, որովհետև իմաստ չկա։ Պետք է ասեմ, որ խնդիրը բազմապրոֆիլ է, ու համապետական մակարդակով ֆիզմաթ հոսքում կա ուսանողների պակաս»։
Սա միայն ֆիզիկա առարկային չի վերաբերում, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նաև շեշտում է՝ խնդիրը միայն մեր մարզով չէ։ Բնագիտամաթեմատիկական առարկաներով չեն հետաքրքրվում։ Հայաստանի մյուս բուհական հաստատություններում ևս վիճակագրությունը հուսադրող չէ։
«Եթե չեմ սխալվում, ամբողջ հանրապետությունում ֆիզմաթ հոսքում սովորում է 3 թե 7 ուսանող»,- նշում է Երվանդ Սերոբյանը։
Բուհն ավարտածների գերակշիռ մասն էլ ցանկություն չունի մտնել դպրոց, ուսուցչի մասնագիտությամբ աշխատել։ Շիրակի մարզի տասնյակ դպրոցներում ուսուցչի թափուր տեղերի մրցույթներ են հայտարարվում, որոնց հայտերը չեն լրացվում։ Հանրակրթության բոլոր օղակներում ուսուցչական կադրերի պակաս կա։ Ավագ դպրոցներում հիմնականում քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ռուսաց լեզվի ուսուցիչների պահանջ կա։
«Ասեմ, որ ինֆորմատիկա առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցույթ երկու տարի առաջ էլ հայտարարեցինք, մի կերպ ուսուցիչ գտնվեց, բայց ցավով պետք է նշեմ, որ հիմա նորից մասնագետ չունենք դպրոցում»,- նշում է Գյումրիի «Ֆոտոն »վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը։
Ոլորտի պատասխանատուները խնդիրը դիտարկում են նաև սոցիալական տեսանկյունից։ Համապատասխան կրթություն ստացած նույն՝ ինֆորմատիկայի կամ ֆիզիկայի, մաթեմատիկայի մասնագետները նախընտրում են բարձր վարձատրվող ՏՏ ոլորտում իրենց ստացած գիտելիքներն օգտագործել։
«Մի տեսակ մոդայամոլություն է դարձել բժիշկ դառնալը, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ, բայց մանկավարժ չեն ուզում դառնալ։ Մեր 12-րդ դասարանցիները, երբ ավարտում են, բոլորին հարցնում եմ, թե ինչ ուղղվածությամբ են մասնագիտանալու ու ցավով իմանում եմ, որ մանկավարժներ չեն ուզում դառնալ»,- ասում է Կարինե Պետոյանը։
Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը տխուր վիճակագրությունն է փաստում։ Նախորդ տարի 22․000 շրջանավարտից ընդամենը 500-ն են մանկավարժի համար հայտ ներկայացրել։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարչության պետը մեկ այլ հանգամանք էլ է ընդգծում, որ ուսուցչի աշխատանքը դարձել է պակաս գրավիչ՝ կապված ժամաքանակների քիչ լինելու հետ, նաև աշխատավարձն է ուսուցչի ոչ բավարար։
«Հիմնականում բացը լրացնում ենք այլ դպրոցների համատեղության սկզբունքով՝ այլ մասնագետների ներգրավվածությամբ, քանի որ գիտենք՝ վերջին տարիներին չի թույլատրվում, որ հարակից առարկա դասավանդի ուսուցիչը»,- նշում է Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզի 14 դպրոցներ տարբեր առարկաներից մանկավարժներ են փնտրում, որոշ առարկաների գծով բացը չի էլ լրացվում, և սա միայն գյուղական դպրոցներում չէ։ Խնդիրը մասնակիորեն լուծելու այլընտրանք ևս առաջարկվում է։ Օրինակ՝ հնարավոր է ոչ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին ներգրավել կրթական գործընթացում, դպրոցներում վերապատրաստել և նրանց վստահել երեխա կրթելու բարդ աշխատանքը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...