18:18 12.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը:
Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Խորը ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագրի շրջանակում՝ լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանի, Հայ կրթական հիմնարկության և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:
Ողջունելով կրթական կարևոր իրադարձության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել հերոսների ընտանիքների անդամներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին: Ապա նա շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին:
«Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և անչափ կարևոր է հենց կրթօջախում համարժեք գիտելիքներ ստանալը: Ես համոզված եմ, որ ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ մեր ավագ դասարանների աշակերտների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Իսկ լաբորատորիայում այսօր ստացած գիտելիքը նրանք վաղը հարաբերական և ուղիղ իմաստով դարձնելու են պաշտպանական զենք և ինքնաիրացման փայլուն հնարավորություն», – իր խոսքում նշել է մարզպետը:
Նշենք, որ ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում և աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն: Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման, մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման և մի շարք այլ ուղղություններով:
Դասընթացի շրջանակներում դասավանդելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները, իսկ մասնակիցներն ընտրվելու են մաթեմատիկայի և տրամաբության գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:
08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...