Հարկային օրենսգիրքն, ըստ Սերգեյ Բագրատյանի, թուլացնում է գործարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+12.09 oC

Հարկային օրենսգիրքն, ըստ Սերգեյ Բագրատյանի, թուլացնում է գործարարին

20:08 15.02.2018

«Մեզ մոտ տպավորություն է, թե մենք բիզնեսը ուժեղացնում ենք, բայց իրականում թուլացնում ենք գործարարին»,- անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ ընդգծել է ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Նրա պնդմամբ ամբողջ աշխարհում նախ բարձրացնում են թոշակներն ու աշխատավարձերը, հետո նոր միայն անցնում հարկերի բարձրացմանը, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է:Բագրատյանի պնդմամբ, եթե հարկային բեռը դրվի աշխատողի ուսերին, ապա նա կդառնա պակաս գնողունակ, իսկ դրանից առաջին հերթին կտուժի բիզնեսը, քանի որ նրա արտադրանքը սպառող քիչ կլինի, կամ սպառողների մեծ մասը կլինի ոչ գնողունակ: Նա ևս հորդորել է խորհրդարանական մեծամասնությանը և կառավարությանը ընդունել «Ելք»-ի առաջարկած տարբերակը և հետ վերադառնալ նախկին օրենսգրքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

19:34 14.05.2024

Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ  տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական ​​բանականությանն ու կիբերանվտանգությանը, […] ...

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

10:50 14.05.2024

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե որ դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

10:23 14.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ: ...

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

10:06 14.05.2024

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։ Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային […] ...

Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը

13:06 13.05.2024

Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաեւ սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: […] ...

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

11:34 13.05.2024

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։ Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։ […] ...

BACK_TO_TOP