16:19 14.02.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերներից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:
Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս կերպ, բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն ֆինանսական հաշվետվությունները: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մինչ դաշտում օրենսդրական լիարժեք փոփոխությունների ապահովումը՝ հաջողված մի շարք համատիրությունների օրինակով սկսել համակարգի ներդրումն ու արդյունավետ կառավարման մոտեցումների որդեգրումը:
Էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման հետ կապված քաղաքապետին զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:
Գարնանային ծառատունկին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքները: Նախատեսվում է փորձնական գործարկել տարածքում առկա ոռոգման ցանցը, որպեսզի գնահատվեն առկա թերությունները՝ մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը լուծումներ տալու նպատակով:
2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ փուլ առ փուլ նախատեսված ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել օրենսդրական դաշտում առկա իրավիճակին ու բարեփոխումների այն կոնցեպտին, որոնք անհրաժեշտ են առաջ շարժվելու և նախագիծը կյանքի կոչելու համար: Ըստ առաջնահերթության՝ առաջիկայում կսկսեն գործնական քայլեր ձեռնարկվել եվրոբոնդեր թողարկելու համար:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...