18:19 14.02.2022
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը:
COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն ու գենետիկ կառուցվածքն առանցքային դեր ունեն հիվանդության ընթացքի, սաստկության և հետևանքների գործում: Բազմաթիվ գիտական հրապարակումներ կան, որոնք հաստատում են մարդու լեյկոցիտային անտիգենների (Human Leukocyte Antigen /HLA) և COVID-19 հիվանդության կապակցվածությունը
Նմանատիպ հետազոտություն իրականացնող առաջին կենտրոններից է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որի տիպավորման լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների և «ClinSoft» կազմակերպության հետ կարճ ժամկետներում մշակել են հետազոտության սխեման:
Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված 300 պացիենտ` բաժանված երեք ենթախմբի` ըստ հիվանդության ախտանիշների: Որպես համեմատական խումբ` վերցվել են ռեեստրի 5000 կամավոր դոնորների տվյալները: Ե՛վ հիվանդները, և՛ համեմատական խմբի կամավոր դոնորները տիպավորված են եղել ժամանակակից սեքվենավորման եղանակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ HLA-C*04:01 անտիգենի բարձր հաճախականությունը մարդկանց տարիքային բարձր խմբում կարող է բերել հիվանդության ավելի ծանր ընթացքի:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...