17:27 15.02.2018
Շարունակում ենք ներկայացնել երբևիցե վաճառված ամենաթանկ լուսանկարները: Մեր նախորդ հրապարակման մեջ տեղ էին գտել դրանցից երեքը: Ահա ևս մի եռյակ: Արտաքուստ որևէ առանձնահատկություն չունեցող այդ լուսանկարների համար գնորդները գումար չեն խնայել:
Եվ այսպես …
«ՄԵՌՅԱԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ» (1992) — 3,6 մլն դոլար
Լուսանկարիչ` Ջեֆ Ուոլ (Jeff Wall)
Նկարի ենթավերնագիրը հուշում է պատկերված իրավիճակի բովանդակությունը` «Տեսիլք այն բանից հետո, երբ Աֆղանստանում, Մոկորայի մոտ, խորհրդային զինվորական պարեկը հայտնվեց ծուղակում: 1986 թ. ձմեռ»: Բայց սա վավերագիր լուսանկար չէ: Կանադացի լուսանկարիչ Ջեֆ Ուոլը բնավ էլ չի եղել Աֆղանստանում: Լուսանկարում պատկերված մարդիկ դերասաններ են, իսկ տեղանքն ստեղծվել է տաղավարում:
— Իմ լուսանկարը աֆղանական պատերազմի մեկնաբանությունը չէ, — ասում է լուսանկարի հեղինակը, — պարզապես, չգիտես ինչու, ես ցանկացա մի պատկեր ստեղծել, որտեղ զոհված զինվորները խոսում են իրար հետ:
2012 թվականին, դարձյալ Քրիստիսի աճուրդում, այս լուսանկարը վաճառվել է 3 մլն 600 հազար դոլարով:
«99 ՑԵՆՏ: Դիպտիխ (երկանկար)» (2001) — 3,3 մլն դոլար
Լուսանկարիչ` Անդրեաս Գուրսկի (Andreas Gursky)
Անդրեաս Գուրսկիի ևս մեկ, ավելի ճիշտ` երկու աշխատանք: Երկանկարը (դիպտիխ) պատկերում է մի առևտրի սրահ, որտեղ բոլոր ապրանքները վաճառվում են 99 ցենտով: Ապակեպատ առաստաղին արտացոլված գունեղ տուփերով լի դարակները խորհրդանշում են ժամանակակից աշխարհի անհագ սպառողականությունը:
2,07 — 3,37 մետր չափերով լուսանկարը 2007 թ. վաճառվել է 3 մլն 300 հազար դոլարով:
«ԼԻՃԸ ԼՈՒՍՆԻ ԼՈՒՅՍՈՎ» (1904) — 2,9 մլն դոլար
Լուսանկարիչ` Էդվարդ Շտայհեն (Edward Steichen)
1904 թ. արված այս լուսանկարը պատկերում է անտառային լճակն ու ծառերի ետևում փայլատակող լուսինը: 20-րդ դարասկզբին գունավոր լուսանկարներ խիստ հազվադեպ էին պատահում: Հեղինակն այս լուսանկարը,ավելի ճիշտ` ժապավենը գունավորել է ձեռքով:
2006 թվականին Սոթբիսի աճուրդում լուսանկարը վաճառվել է 2 մլն 900 հազար դոլարով:
Շարունակելի…
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...