12:54 15.02.2022
Ինքնաձիգով զինված Վալենտինա Կոնստանտինովսկայայի լուսանկարը հայտնվել է միջազգային առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին:
Լուսանկարներն արվել են քաղաքացիական անձանց համար վարժանքների ժամանակ, որոնց ընթացքում զինվորականները Մարիուպոլի ապագա պաշտպաններին սովորեցրել են զենքի հետ վարվելու կանոններ։
Մարիուպոլի բնակչուհի Վալենտինա Կոնստանտինովսկայան ևս մասնակցել է զորավարժություններին: Նրա մասին սոցիալական ցանցերում գրել են մի քանի ակտիվիստներ։
«Երեկ մեր Վալենտինա Կոնստանտինովսկայան պայթեցրել է ոչ միայն ուկրաինական ՖԲ-ն, այլև աշխարհի առաջատար մամուլը: Եթե տարեց մարիուպոլցի կինը պատրաստվում է հանդիպել թշնամուն, ապա մյուսները, անշուշտ, ամաչում են խուճապի մատնվել»,- գրում է «Power of People» ՀԿ-ի կամավոր Ելենա Զոլոտարևան։
«Ես պատիվ ունեմ ծանոթ լինել այս անհավանական կնոջ հետ: Պատերազմի սկզբից՝ 2014 թվականից, Վալենտինան պարբերաբար օգնում է ուկրաինական բանակին և կամավորներին․ քողարկման հարյուրավոր ցանցեր և շատ այլ անհրաժեշտ իրեր նա իր ձեռքերով է ստեղծել: Նա ուժեղ և հուսալի մարտիկ է, ում հետ դուք կարող եք հետախուզության գնալ»,- իր ուղերձում նշել է Dr.Verum բժշկական կենտրոնի կազմակերպիչ Վալերի Ավերյանովը։
Լուսանկարի բազմաթիվ մեկնաբանություններում սոցցանցերի օգտատերերը գրում են, որ «տիկին Վալենտինան իր ներկայությամբ սպանել է ռուսական ողջ քարոզչությունը»։
Քաղաքացիական բնակչության համար նախատեսված զորավարժություններից ֆոտոռեպորտաժը նկարահանել և տեղադրել է Facebook-ում Ալեքսեյ Գարուդան։
Նա նաև ընդգծել է, որ Վալենտինա Կոնստանտինովսկայան Մարիուպոլի ռուսալեզու բնակչուհի է, ով, ինչպես ամբողջ Ուկրաինան, ցանկանում է ազատության մեջ լինել։
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...